▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ

Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ. նա «լայվ» էր մտել

Դաս կքաղենք նախորդ սխալներից. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը 3 տարի ապրել է դանակը մարմնում



2013-03-23 11:49:26

32-ամյա կանադացի Բիլլի Մակնիլին հայտարարել է, որ դատի է տալու կանդական  Good Hope բժշկական կենտրոնին ոչ բարեխիղճ աշխատանքի համար: Նրանց անպատճառով երիտասարդը 3 տարի ապրել է դանակի 8-սմ երկարությամբ մնացորդը մարմնում:

«Մի քանի տարի առաջ ես փողոցում կռվի մասնակցեցի և լուրջ վնասվածքներ ստացա: Հակառակորդս կռվի ժամանակ ինձ դանակով վիրավորեց` ձեռքիս և մեջքիս հատվածում»,- lifenews.ru-ին պատմել է Մակնիլին, ով սպորտսմեն է:

Նա անմիջապես դիմել է մոտակա բժշկական կենտրոն, որտեղ իրեն վստահեցրել են, որ կյանքին վտանգ չի սպառնում և ամեն ինչ նորմալ է:        Ստացած առաջին բուժօգնությունից հետո երիտասարդը վերադարձել  է տուն, սակայն ստացած վնասվածքները նրան անհարմարություններ են պատճառել: Բայց հետագայում նա հաշտվել է այդ ցավերի հետ:

«Միայն մի խնդիր էր միշտ առաջանում: Օդնավակայաններում երբեք չեմ կարողացել հանգիստ անցնել մետաղների դետեկտորների ստուգումները: Ինձ ստուգելու ժամանակ դրանք միշտ ցույց էին տալիս, որ ինչ-որ բան այն չէ»,- պատմել է  Մակնիլին:

Կռվից 3 տարի անց միայն նրա ընկերուհիներից մեը  նկատել է, որ  նրա մարմնում դանակի մնացորդ կա: Այդ ժամանակ երիտասարդը դիմել է բժշկի օգնությանը, ով էլ հաղորդել է, որ մարմնում դանակի 8-սմ երկարությամբ մնացորդ կա: Այն անմիջապես հեռացվել է: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.