▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

2 կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասեր ե՞ք տալիս․ Բաբկեն Թունյան

Կլիմայի փոփոխությունը հարվածեց երկրի սրտին. Տիգրան Ավինյան

14-ամյա Միքայելն աղբից մաքրել է Գյումրու «Ավտոկայան» տնակային ավանի մի հատվածը

Մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր առաջարկությունները ներկայացրել է որպես պահանջ, ապա տապալումը երաշխավորված է



2013-03-23 12:12:48

Նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ հրապարակային ձևով իր առաջարկները ներկայացնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դրանք դրեց ծրարի մեջ և ուղարկեց ՀՀ նախագահին: Ըստ փաստաթղթի` Ր. Հովհաննիսյանը պահանջում է նախագահի նոր ընտրություններ: Որպես տարբերակ` առաջարկվում է նոր ԸՕ-ի ընդունումից հետո անցկացնել խորհրդարանական ընտրություններ, փոխել այն մարզպետներին, քաղաքապետերին ու գյուղապետերին, ում իրենք մեղադրում են ընտրակեղծիքների մեջ: Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է, որ նրանց ու գլխավոր դատախազի, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԿԳ նախարարի, ՊԵԿ-ի, Վերահսկիչ պալատի նախագահի փոխարեն նշանակվեն իր առաջադրած մարդիկ:

Այս առաջարկություններով Ր. Հովհաննիսյանը չորս հիմնական նպատակ է հետապնդում: Առաջին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլն ինքնին զարգացումները տեղափոխել էր ապաքրավորություն ստեղծել բանավեճը քաղաքական հարթություն տեղափոխվելու համար (գոնե նման տպավորություն ստեղծել): Երկրորդ. վերջին մեկ շաբաթվա զարգացումներն ու Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկկողմ հանդիպումից հետո հնչած տարաբնույթ մեկնաբանությունները, կարծես թե, շեղել էին երկխոսությունն իր հիմնական ուղուց, իսկ սրանով Ր. Հովհաննիսյանը, փակելով թեման, փորձում է կենտրոնանալ բուն երկխոսության վրա, ինչը զերծ կպահի պրոցեսը փակուղի մտցնելուց: Երրորդ, նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց, որ Ր. Հովհաննիսյանը մերժել է իր առաջարկները, իր այս քայլով վերջինս փորձում է նախաձեռնող ու կառուցողական կողմի տպավորություն ստղծել: Չորրորդ, այս քայլը լրացուցիչ ժամանակ է ընձեռում վերջինիս՝ խորհելու առաջիկա անելիքների վերաբերյալ ու պայքարի առավել հստակ ճանապարհ նախանշել:

Նախագահը նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրել է՝ ընդգծելով, որ դա հակասահմանադրական է: Եթե Ր. Հովհաննիսյանն իր առաջարկները ներկայացրել է որպես օրակարգ՝ երկխոսությունը շարունակելու համար, ապա ենթադրվում է, որ նախագահն էլ կներկայացնի իր օրակարգը (նախորդ հանդիպման ժամանակ նախագահը առաջարկել էր Ր. Հովհաննիսյանի ղեկավարությամբ Սահմանադրական փոփոխությունների փաթեթ մշակել), ինչի շուրջ տեղի կունենա ընդհանուր քննարկում: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանն այդ առաջարկությունները ներկայացրել է որպես պահանջ, ինչը բացառում է քննարկումները, ապա կարելի է ֆիքսել, որ գործընթացի տապալումը երաշխավորված է: Համենայն դեպս, նրա հայտարարությունը, թե «վերոնշյալ պայմանագրի դրույթները անբեկանելի են մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը» բավականին «խճճում է» իրավիճակը:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.