▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ Վարդան Օսկանյանը խոսում է անարդարությունից, նրա որդին ամիսներով չի վճարում բանվորների աշխատավարձերը

Մինչ Օսկանյանը խոսում է Հայաստանում տիրող սոցիալական անարդարության ու քաղաքացիների բարեկեցության անկման, նրանց տարրական իրավունքների ոտնահարման մասին, նրա որդին, ով վաղուց արդեն Բաղդասարովից վարձակալությամբ վերցրել է «Միկա ցեմենտ» գործարանը, առանց խղճի խայթ զգալու ամիսներով չի վճարում գործարանի բանվորների աշխատավարձերը, ինչի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում լրատվամիջոցներում։ Այսպես, վերջին նորությունների մասին գրել է «Ժամանակը», որի այսօրվա համարում կարդացի, որ գործարանի մի խումբ բանվորներ բողոքի ցույց են արել Հրազդանում՝ պահանջելով վճարել իրենց արդար քրտինքով վաստակած աշխատավարձը, որը չեն վճարում դեռ անցած տարվա դեկտեմբերից։ Հատկանշական է, որ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը նույնիսկ տեղյակ չէր, որ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել, իսկ թերթին տված հարցազրույցում նա ստել է, թե ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ չի վճարվել։ Պարոն Օսկանյան, այսպե՞ս եք պատկերացնում սոցիալական արդարությունն ու այսպե՞ս եք սրտացավ ժողովրդի համար։

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին