▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Հոպա՞ր. Սրբությունները կորցրել ու եկեղեցին ծաղրող հոլովակներ են նկարում

Այսօր youtube կայքում մի հոլովակ տեսա,ուղղակի հավատս չէր գալիս,որ հայերը կարող է նման բան նկարած լինեին:

Ռեպանման չգիտես ինչ աղբ էր, որով ծաղրում էին մեր եկեղեցին:Ես չեմ հասկանում համապատասխան կառույցներ չկան, որ արգելեն օրեցօր ավելի ու ավելի շատացող հարձակումները մեր Հայ առաքելական եկեղեցու վրա,աղանդների մուտք գործելուն հանդուրժեցին,հետո սկսվեց ֆեյսբուկով գովազդվել ինչ-որ ապազգային <Հայ կրոնի հեղափոխություն > անհասկանալի կազմակերպոթյունը,հիմա էլ սկսել են կլիպներ նկարել մեր եկեղեցու,հավատքի դեմ:

ՈՒրեմն ասեմ իմանաք հարգելի քննադատողներ, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ բենթլիով տերտերները չեն,կաթողիկոսը չի դա մենք ենք,ես եմ դու ես,Նարեկն է, ՎԵհափառ Վազգենն է,Հայր Կոմիտասն է,Մաշտոցն է,բերեք տարանջատեք բոլորն իրարից:

Դարերով չունենալով պետականություն ապավինել ենք Աստծուն,իսկ հիմա ունենալով՝ սկսել ենք ուրանալ ,այլ արժեքներ փնտրել,նրան այլ տեղ ման գալ,խնդրում եմ նման բաներին DISLAKE արեք թող չտարածվեն,չխաթարեն ճշմարիտ հավատն առ Աստված:

 

Գրառումն ու տեսանյութը` Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին