▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Բախտամյան. Ստամբուլի Վաճառականները

Նարեկ Բախտամյանի Ստամբուլյան ճանապարհորդությանը ընթացքում ստեղծված պատմություններից մեկը դա «Ստամբուլի Վաճառականները» ֆոտոշարքն է։

Ինչպես նշում է ինքը հեղինակը.

"Ես սիրում էի ժամերով զբոսնել Ստամբուլի նեղլիկ փողոցներով…Այս քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում ես վաճառականների որոնք առաջարկում են Միդի դոլմա, ձուկ, զգեստներ, արևածաղիկ, շագանակ, թեյ, եգիպտացորեն… Վաճառականները հիմնականում քրդեր են, երբ իմանում են , որ Հայաստանից եմ, մեծ սիրով ու պատկառանքով են վերաբերվում, ասում են , որ մենք նրանց մեծ եղբայրներն ենք… Հատկապես շնորհակալ են միդի դոլմա վաճառողները. Այսօր միդի դոլմայի առևտրի մենաշնորհը քրդերին է պատկանում, սակայն կերակրատեսակի բաղադրատոմսը եկել է Հայերից...
Ահա այսպես,Ստամբուլի նեղլիկ փողոցներով երկար զբոսանքների ու զրույցների ընթացքում նկարվեց Ստամբուլի վաճառականներ շարքը"

Ֆոտոշարքի առաջին մասը դիտելու համար սեղմեք այստեղ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին