▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ դուք, պարոնայք, ծանո՞թ եք 40 տոկոսի «բոնուսի» գաղափարին

Երբ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պատճառաբանում են նախագահական ընտրություններին չմասնակցելն ու Երևանի ավագանունը մասնակցելը՝ ուզում եմ հարց տալ նրանց՝ իսկ դուք պարոնայք ծանո՞թ եք Ընտրական օրենսգրքի հոդված 165.4.-ի՝ 40 տոկոսի «բոնուսի» գաղափարին: Ով չգիտի ասեմ, որ 40 տոկոս հավաքած կուսակցությունը և կամ դաշինքը մեխանիկորեն տեր է դառնում մեծամասնությանը և ըստ այդմ՝ Երևանին: Իսկ եթե այդպիսիք երկուսն են՝ առաջ է անցնում ավելի ձայն հավաքածը: Հիմա ինչ՝ դուք վստա՞հ եք, որ առանձին-առանձին հավաքելու եք 40 տոկոս: Ես որ չէ: Իսկ եթե չհավաքեք այդքան, ապա ձեր մասնակցությունը ավագանիում կլինի այնպիսի, ինչպիսին է այժմյան ՀԱԿ-ինը: Ուրեմն ավելի ճիշտ չէ՞ր լինի հրաժարվել այդ մասնակցությունից և հնարավորություն տալ ընդդիմության դրոշակակիր Ժառանգությանը… Այս առումով չեմ քննարկում ԲՀԿ վարքը, քանի որ այն ինձ համար ընդդիմություն չէ՝ դասական և կամ ոչ դասական:

Վախթանգ Սիրադեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին