▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը «դեմ ըլլալով կողմ ըլլա»

Հաճախ ենք լսում կամ կարդում լրատվամիջոցների էջերում, թե խորհրդարանական ուժերը մասնակցելու են ապրիլի 9-ի Հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունենալու նախագահի երդմնակալության արարողությունը:
Մեծ հաշվով դա իրենց իրավունքն է, բայց այնուամենայնիվ, չմասնակցելու պատճառաբանությունը հետաքրքիր է, օրինակ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դեպքում:
Ի դեպ' ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է իր չմասնակցության մասին, իսկ «Ժառանգություն» խմբակցությունն այդ օրը լինելու է Ազատության հրապարակում, համենայնդեպս այդպես են հայտարարել:
Շատ հետաքրքիր է' ԲՀԿ-ն կպահի՞ իր սկսած «բոյոկոտ» խաղի տրամաբանությունը և կհայտարարի՞ որ չի մասնակցում Ինաուգուրացիային, քանի որ հրաժարվել էր մասնակցել նախագահական ընտրություններին և սատարել որևէ թեկնածուի:
Շատ հետաքրքիր է ՀՅԴ-ի հնարավոր չմասնակցության պատճառն ի՞նչը կարող է լինել: Հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը «դեմ ըլլալով կողմ ըլլա»: Րաֆֆին լիներ` կասեր «Հնարավոր է»:

Վահագն Սարոյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին