▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր տղամարդիկ թաքնված «սեքս-գիգանտներ» են

Իտալացի գիտնականները պնդում են, թե տղամարդիկ բնությամբ այնպես են ստեղծված, որ 20-45 տարեկանում կարող են օրական 5-10 սեռական ակտ իրականացնել: Այս կերպ ուժեղ սեռի ներկայացուցիչները պոտենցիալ «սեքս-գիգանտներ» են: «Եվ որտե՞ղ են այդ գիգանտները»` կհարցնեն կանայք: Ցավոք, ամեն ինչում մեղավոր է, այսպես կոչված, պրոգրեսը: Նստակյաց աշխատանքը, կյանքում քիչ շարժվելը, սթրեսները, շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը. այս գործոնները վատագույն կերպով են անդրադառնում տղամարդու պոտենցիայի վրա: Այդ պատճառով էլ սեռական ակտի միջին տևողությունը 4-20 րոպե է, իսկ հաճախականությունը` շաբաթական 1-3 անգամ:

Նրանք, ովքեր ցանկանում են սեռական ակտիվություն ունենալ երկար տարիներ, պետք է հաճախակի լինեն արևի տակ, քանի որ հենց արևի ճառագայթների ազդեցությամբ է օրգանիզմում ոչ միայն D վիտամին, այլև տղամարդկային տեստոստերոն հորմոնն  առաջանում: Արևի տակ անցկացված մեկ ժամը օգնում է օրգանիզմում բարձրացնել տեստոստերոնի պարունակությունը 69 տոկոսով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին