▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DJ Vakcina-ի առաջնեկի սեռը հայտնի է, իսկ կենսաբանական հոր թեման քննարկման նյութ չի դառնալու

DJ Vakcina-ի հղիության մասին լուրն ուրախացրել է շատերին, քանի որ  Արուսիկը որոշակի առողջական խնդիրներ ունի, եւ մայրանալը նրա համար հրաշքի էր նման:  NEWS.am STYLE-ն է գրում այս մասին ու ներկայացնում հարցազրույց  DJ Vakcina-ի հետ, որից մի հատված` ստորև.

 

Ի՞նչ զգացիր այն պահին, երբ իմացար, որ քեզանում նոր կյանք է ապրում:

Շատ էի սպասում այդ օրվան, արդեն 7 տարի է: Իմ պատճառներն ունեմ այդ տարիքում վերջապես հստակ որոշում կայացնելու: Ուզում էի 27-ամյակս լիներ հատուկ մայրանալու առումով:

Երբ իմացա հղիությանս մասին, Ամանոր էր: Եւ դա լավագույն եւ ամենամեծ նվերն էր: Ես մինչ օրս չեմ կարողանում լիարժեք գիտակցել այդ հրաշքը, այնքան այն անբացատրելի է, հզոր: Միաժամանական բնության ամենագեղեցիկ երեւույթն է: Առաջին վայրկյանին երբ իմացա, չհավատացի: Հետո տագնապեցի, հետո զարմացա, հետո անչափ սիրեցի...

Ամենաերջանիկ պահը, որ պատկերացնում ես նրա հետ, ո՞րն է:

Առաջին վայրկյանները, երբ կգրկեմ նրան...

Գիտակցո՞ւմ ես, որ շուտով կողքիդ է լինելու քո փոքրիկ կտորը: Պատրա՞ստ ես հանուն նրա զոհաբերության գնալ:

Միանշանակ պատրաստ եմ, ես գիտակցելով եմ սպասում նրան եւ գիտակցելով եմ դաստիարակելու: Ուզում եմ, որ նա գնահատի կյանքը, սիրի այն ու պատրաստ լինի դժվարությունների: Կարծում եմ, որ երեխան եւ ծնողը դա այն արժեքներն ու սրբություններն են, հանուն որոնց կարելի է գնալ յուրաքանչյուր զոհաբերության ու զիջման: Չնայած այն փաստի, որ ես միշտ քաղաքի ու միջոցառումների թոհուբոհի մեջ եմ, միեւնույն է ինձ ընտանեկան մարդ եմ համարում: Շատ եմ սիրում հանգիստ, ընտանեկան միջավայր: Սիրում եմ մարդկանց ջերմ հարաբերությունները, դրանից ավելի թանկ բան չկա: Այդ իսկ պատճառով փոքրիկի լույս աշխարհ գալը եւ այդ իրականությունը գիտակցելը ինձ անսահման երջանկություն է պատճառում ու լիարժեքության զգացում:

Իսկ երեխայի կենսաբանական հայրիկն ինչպե՞ս արձագանքեց: Չե՞ս նշի ով է:

Շատ ցանկալի լուր էր նրա համար: Ուրախացավ, եւ, բնականաբար իր կենսաբանական հայրիկ լինելու սահմաններում, մեզ հետ կլինի: Ես կարող եմ ասել, որ նա իմ շատ լավ ընկերն է, մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Եւ ես շատ շնորհակալ եմ Աստծուց, ճակատագրին եւ իմ երեխայի հայրիկից, որ երազանքս վերջապես իրականացավ: Շատ էի սպասել հղիանալուն, քանի որ որոշ առողջական խնդիրներ ունեի: Հասկանալի պատճառներով չեմ նշի ով է, քանի որ մենք նրա հետ համաձայնության ենք եկել, որ նրա թեման հանրության քննարկման նյութ չենք դարձնելու:

Սեռը արդեն հայտնի՞ է:

Երեկ եմ հետազոտություն արել: Տղա է:

Ի՞նչ կցանկանայիր, որ քեզանից անցներ տղայիդ:

Ուզում եմ, որ ինձ նման կենսուրախ լինի: Երբեք չվհատվի ու միշտ ձգտի օգտակար լինել ոչ միայն իրեն կամ ինձ, այլ նաեւ շրջապատին ու ամբողջ աշխարհին: Ես կփորձեմ նրան հենց այդպիսին դաստիարակեմ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին