▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվազագույն աշխատավարձից եկամտահա՞րկ է գանձվելու

Ժողովուրդ ջան, ուզում եմ անդրադառնալ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ շրջանառվող ապատեղեկատվությանը, թե իբր մինիմալ աշխատավարձից եկամտահարկ է գանձվելու, ինչի արդյունքում այն դառնալու է եղած 35 000 դրամից էլ քիչ:
Մարդիկ ջան, նման բան չկա: ՀՀ «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքի 4-րդ հոդվածով` նվազագույն աշխատավարձը որև է հարկային գանձումների ենթական չէ, այն մարդկանց առձեռն փոխանցվող աշխատավարձն է: Եկամտահարկը գանձվում է «անվանական աշխատավարձ» կոչվածից: Ներկայումս մեր հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 35 000 դրամ է, իսկ անվանական աշխատավարձը 46 300 դրամ: Նույն տրամաբանությամբ երբ նվազագույն աշխատավարձը դառնում է 45 000 դրամ, դա նշանակում է, որ մարդիկ առձեռն ստանալու են 45 000 դրամ, իսկ ահա վերջինիս համապատասխան անվանական աշխատավարձը կազմելու է 59 530 դրամ:

Հ.Գ. Նման շուխուռներ անող բլոգգերներ և ստատուսագիրներ ջան, կամ դուք տեղեկատվությանը թերի եք տիրապետում կամ պարզապես մանիպուլյացիա եք անում: 

Նանա Գնդոյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին