▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կես` լուրջ,կես` կատակ . . .

Էս կյանքում ոչի~նչ ինձ մոտ չստացվեց:
Եկա-գնացի անուրջս պարարտ:
Եվ նախատում եմ,և օրհնում եմ քեզ,
Ո~վ աշխարհատեր`մահկանացու մարդ:

Ես քո հանճարով զարմացա հաճախ`
Քո տգիտությամբ ապշած առավել...
Քանզի խաղում ես էս կյանքը,ավա~ղ,
Մինչդեռ,պարզապես,լոկ` ապրել էր պետք:

Ափսոս էր,անկե~ղծ,հեքիաթն էս կապույտ,
Էս քաղաքն անգին,թանկ հողակտոր,
Ո"վ է մեռնողին կոչում ժողովուրդ...
Լոկ շիրմաքա"րն էր հեքիաթդ,անցո~րդ:

Նեղվեցի անվերջ ափերիս տալով,
Ինքս ինձ լալով,խնդալով անգամ,
Ու էս աշխարհի խելքին մնալով...
Թե երբ տեղ հասա`չզգացի,բալամ:

Էս կյանքում ինձ մոտ ոչի~նչ չստացվեց...
Եկա-գնացի անուրջս պարարտ:
Եվ նախատում եմ,և օրհնում եմ քեզ,
Ո~վ աշխարհատեր`մահկանացու մարդ:

Ես քո հանճարով զարմացա հաճախ`
Քո տգիտությամբ ապշած առավել,

Կես` լուրջ,կես` կատակ . . .

 

Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին