▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ, Որտեղ, Երբ»-ն անհրաժեշտ հաղորդում է` մեկ է, մի հովանավոր կգտնվի...

Համացանցային վեճն ու «կրակոցները» քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի և  քաղաքական վերլուծաբան Կարեն Թումանյանի միջև, որը սկսվել էր ՕԵԿ-ի մասին կարծիքից ու անցել անձնական  գնահատականների, շարունակվում է: 

Կարեն Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Միանգամից ասեմ, որ այս ակնարկատիպ հոդվածը պատասխանն է Կարեն Քոչարյանի վերջին հոդվածի, որը ինչքան էլ որ զավեշտալի չթվա` ամբողջովին նվիրված էր իմ համեստ անձին: Նախ սկսեմ նրանից, որ Կարեն Քոչարյանը քանի գնում է «մոլագարի» է նմանվում, երբ խոսքը գնում է ՕԵԿ-ի, Արթուր Բաղդասարյանի, կամ էլ նրանց մասին, ովքեր հիմնավոր պատճառներով սատարում են Արթուր Բաղդասարյանին և ՕԵԿ-ին: Նա այնպիսի «ռաժ»-ի մեջ է մտնում, որ չի նկատում, թե ինչպես է քննադատության թույլատրելի սահմանն անցնում և, ինչպես որոշ հուսահատ կանանց նման, պանիկայի մեջ ընկնելով` անցնում է անձնական վիրավորանքների: Ինչևիցէ, ես դրանից բնավ չեմ վիրավորվում, քանի որ հասկանում եմ, որ նա ծանր կացության մեջ է հայտնված, քանի որ ինչ-որ ուժի կամ անձի պատվերով պետք է, անկախ նրանից` թեմա կա` չկա, «հարձակվի ՕԵԿ-ի կամ նրան սատարողների վրա», մանավանդ նրա գործը դժվարացել է, քանզի երեկ ՕԵԿ-ը հայտարարեց, որ այլևս կոալիցիայի մաս չի կազմում (դե արի Կարեն Քոչարյան մտածի, թե ինչ հորինես այս անգամ, որպեսզի վարկաբեկես տվյալ կուսակցությանը, կամ նրա առաջնորդին): 
Ինչ վերաբերվում է ինձ, ապա նա հիշեցնում է, որ ես իրեն խնդրում էի, որ ինձ կանչեն «Կենդանի մատյան» հաղորդում, որպեսզի ինձ նկատեն և աշխատանքի ընդունեն` մոռանալով, որ ես երբեք գործազուրկ չեմ եղել (ցանկության դեպքում կարող է ուսումնասիրել իմ աշխատանքային գրքույկը և համոզվել): Ինչ վերաբերում է խնդրելուն, ապա ես կարող եմ ասել, որ իր արդեն անցյալում մնացած հաղորդումն այնպիսի ֆորմատ ուներ, որ ես, որպես ՀԿ-ի նախագահ, ցանկանում էի հնչեցնել մեր ՀԿ-ին հուզող սոցիալական հարթությանը վերաբերող կարևոր խնդիրները, դրանով իսկ նախադեպ ստեղծելով, որպեսզի ՀԿ-ի կողմից բարձացված հարցերը լսելի լինեն հանրության կողմից, դա, ըստ իս, նորմալ երևույթ է, որից զերծ չեն մնում բազմաթիվ ՀԿ-ներ: Քանի չեմ մոռացել, ասեմ, որ նույն «Արմենիա» հեռուստաալիքի հաղորդումներից մեկը «Մարդկային գործոնը» (ի դեպ, որի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, ով, ըստ իս, հազար անգամ ավելի տաղանդավոր է, քան Կարեն Քոչարյանը և բացի դրանից իր հաղորդումն ավելի պահանջարկված է, քան ժամանակին «Կենդանի մատյանը»), չսպասեց, որ իրեն խնդրեմ, որպեսզի ինձ հրավիրի, այլ իրենք զանգահարեցին և կանչեցին (հաշվի առնելով, որ իմ կողմից բարձացված հարցերը արդիական են): 
Հ.Գ. Կարեն Քոչարյան, ես հասկանում եմ, որ դու ամեն ինչ անում ես, որպեսզի հիմա էլ գտնվես Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու տակ, բայց չես հասկանու՞մ, որ դա ուրիշներին վարկաբեկելու հաշվին չի կարելի անել: Հանգստացի´ Պրն Քոչարյան, «Ինչ, Որտեղ, Երբ» հաղորդումն անհրաժեշտ հաղորդում է` մեկ է, մի հովանավոր կգտնվի, մնում է դու բարձր պահես այդ հաղորդման պատիվը, սակայն հիմա լրիվ հակառակն ես անում…իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Թումանյանը

«Միանգամից ասեմ, որ այս ակնարկատիպ հոդվածը պատասխանն է Կարեն Քոչարյանի վերջին հոդվածի, որը ինչքան էլ որ զավեշտալի չթվա` ամբողջովին նվիրված էր իմ համեստ անձին: Նախ սկսեմ նրանից, որ Կարեն Քոչարյանը քանի գնում է «մոլագարի» է նմանվում, երբ խոսքը գնում է ՕԵԿ-ի, Արթուր Բաղդասարյանի, կամ էլ նրանց մասին, ովքեր հիմնավոր պատճառներով սատարում են Արթուր Բաղդասարյանին և ՕԵԿ-ին:

Նա այնպիսի «ռաժ»-ի մեջ է մտնում, որ չի նկատում, թե ինչպես է քննադատության թույլատրելի սահմանն անցնում և, ինչպես որոշ հուսահատ կանանց նման, պանիկայի մեջ ընկնելով` անցնում է անձնական վիրավորանքների: Ինչևիցէ, ես դրանից բնավ չեմ վիրավորվում, քանի որ հասկանում եմ, որ նա ծանր կացության մեջ է հայտնված, քանի որ ինչ-որ ուժի կամ անձի պատվերով պետք է, անկախ նրանից` թեմա կա` չկա, «հարձակվի ՕԵԿ-ի կամ նրան սատարողների վրա», մանավանդ նրա գործը դժվարացել է, քանզի երեկ ՕԵԿ-ը հայտարարեց, որ այլևս կոալիցիայի մաս չի կազմում (դե արի Կարեն Քոչարյան մտածի, թե ինչ հորինես այս անգամ, որպեսզի վարկաբեկես տվյալ կուսակցությանը, կամ նրա առաջնորդին): Ինչ վերաբերվում է ինձ, ապա նա հիշեցնում է, որ ես իրեն խնդրում էի, որ ինձ կանչեն «Կենդանի մատյան» հաղորդում, որպեսզի ինձ նկատեն և աշխատանքի ընդունեն` մոռանալով, որ ես երբեք գործազուրկ չեմ եղել (ցանկության դեպքում կարող է ուսումնասիրել իմ աշխատանքային գրքույկը և համոզվել): Ինչ վերաբերում է խնդրելուն, ապա ես կարող եմ ասել, որ իր արդեն անցյալում մնացած հաղորդումն այնպիսի ֆորմատ ուներ, որ ես, որպես ՀԿ-ի նախագահ, ցանկանում էի հնչեցնել մեր ՀԿ-ին հուզող սոցիալական հարթությանը վերաբերող կարևոր խնդիրները, դրանով իսկ նախադեպ ստեղծելով, որպեսզի ՀԿ-ի կողմից բարձացված հարցերը լսելի լինեն հանրության կողմից, դա, ըստ իս, նորմալ երևույթ է, որից զերծ չեն մնում բազմաթիվ ՀԿ-ներ: Քանի չեմ մոռացել, ասեմ, որ նույն «Արմենիա» հեռուստաալիքի հաղորդումներից մեկը «Մարդկային գործոնը» (ի դեպ, որի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, ով, ըստ իս, հազար անգամ ավելի տաղանդավոր է, քան Կարեն Քոչարյանը և բացի դրանից իր հաղորդումն ավելի պահանջարկված է, քան ժամանակին «Կենդանի մատյանը»), չսպասեց, որ իրեն խնդրեմ, որպեսզի ինձ հրավիրի, այլ իրենք զանգահարեցին և կանչեցին (հաշվի առնելով, որ իմ կողմից բարձացված հարցերը արդիական են): 

Հ.Գ.

Կարեն Քոչարյան, ես հասկանում եմ, որ դու ամեն ինչ անում ես, որպեսզի հիմա էլ գտնվես Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու տակ, բայց չես հասկանու՞մ, որ դա ուրիշներին վարկաբեկելու հաշվին չի կարելի անել:

Հանգստացի´ Պրն Քոչարյան, «Ինչ, Որտեղ, Երբ» հաղորդումն անհրաժեշտ հաղորդում է` մեկ է, մի հովանավոր կգտնվի, մնում է դու բարձր պահես այդ հաղորդման պատիվը, սակայն հիմա լրիվ հակառակն ես անում…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին