▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 հայ միլիարդատեր` Forbes Russia-ի վարկանիշում

Civilnet.am-ը, հղում անելով ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի ռուսական տարբերակին՝ Forbes Russia-ին, նշում է, որ 2014թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում ներկայացված է յոթ հայ գործարար:

Ռուսաստանի ամենահարուստ հայը «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին է, որը մինչ ամուսնությունը կրել է Հարությունյան ազգանունը: 46-ամյա գործարարը 10,6 մլրդ դոլարով 13-րդ հորիզոնականում է և անցած տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 4 հորիզոնականով։ 
«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը վարկանիշի 26-րդ հորիզոնականում է: Անցած տարվա համեմատ նա իր դիրքերը բարելավել է 3 հորիզանակով: 45-ամյա գործարարի կարողությունը կազմում է 4,3 մլրդ դոլար` անցած տարվա համեմատ արձանագրելով 0,5 մլրդ-ի աճ:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 42-ամյա համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն անցած տարվա համեմատ իր դիրքերը ևս բարելավել է 3 հորիզոնականով: Այս տարի Forbes-ի վարկանիշում նա 40-րդն է` 2,6 մլրդ դոլար կարողությամբ: 2013-ի համեմատ այն աճել է 0,2 մլրդ-ով:
«ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները 98-րդ և 99-րդ տեղերում են համապատասխանաբար` յուրաքանչյուրը $1,1 մլրդ կարողությամբ: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը նվազել է 0,25 մլրդ-ով: 2013-ի համեմատ նրանք իրենց դիրքերը զիջել են 20 հորիզոնականով:
«Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը 0,85 մլրդ դոլար կարողությամբ վարկանիշում զբաղեցնում է 124-րդ տեղը։ Անցած տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 0,35 մլրդ-ով: Forbes-ի ցուցակում 45-ամյա գործարարն իր դիրքերը բարելավել է 69 հորիզոնականով:
Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը վարկանիշում բարձրացել է 10 տեղով և Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցանկում 133-րդն է` 0,75 մլրդ դոլար կարողությամբ:

Ի դեպ` Forbes-ի 2014թ. միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում ևս ներկայացված էր վեց հայ գործարար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին