▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկին ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ Ժիրինովսկուն զայրացրել էր Ռուսաստանի` Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու հարցը, որը հնչել էր հղի լրագրողի կողմից:

Դիմելով հղի լրագրողին` Ժիրոնովսկին ասել էր. «Դուրս կորչիր  այստեղից, թող հղի աշխատանքի չներկայանար, մեզ առողջ  մարդիկ են պետք: Եվ պետք չէ խառնվել այս հարցին, մենք չունենք լեսբուհիների միջամտության կարիքը»:

Այս սկանդալային պատմությունից հետո էլ հայտնի էր դարձել, որ  հղի լրագրողուհու ինքնազգացողությունը այս միջադեպից հետո վատացել էր և  երեկոյան նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Երեկ արդեն Ժիրինովսկին հեռուստաեթերում ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին