▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շունն ու կատուն` դպրոցից դուրս. Ի՞նչ մեղք ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը վրդովված է նույն դպրոցի 10-ի 6 դասարանի աշակերտի մասին այսօր համացանցում տարածված տեղեկատվության առիթով:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտագեր Նունե Կարապետյանը գրառում էր կատարել, համաձայն որի` 114 ավագ  դպրոցի աշակերտ Արմեն Խաչիկի Մանուկյանը, ով ՀՀԿ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի որդին է, զվարճանալու ավելի լավ ձև չի գտել, քան կերով կատվի ձագերին մոտ կանչելը և հսկայական շանը ձագուկների վրա բաց թողնելը: Նունե Կարապետյանը նաև նշել էր, որ 3 օր առաջ իր կատվի  ձագուկներց մեկը այս ամենի հետևանքով սատկել է:

Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրենը և նրա աշխատասենյակում գտնվող աշակերտ Արմեն Մանուկյանը նշել են, որ գրառումն իրականությանը չի համապատասխանում:

«Խոսքը փողոցային կատվի ձագերի մասին է, որոնց այդ գրառումը կատարող  կնոջ հետ  Արմենը ամեն օր կերակրել է: Արմենը  շուն ունի, ու շունը, երբ տեսել է, որ Արմենը բակում է, մոտեցել է նրան: Քանի որ շունը ջրից վախենում է և բակի ծաղիկներն այդ պահին ջրելիս է եղել Արմենենց կողքի հարևանը, շունը սկսել է փախչել, կատվի ձագուկն էլ, երբ տեսել է շանը, երևի վախեցել է, սկսել է վազել ու ընկնելով`  վնասվել է»,-մեզ հետ զրույցում նշել են տնօրենն ու աշակերտը:

Տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նաև հավելել է, որ  երեխան ինքն է կենդանի պահում, ճնճղուկներ ունի, իրենց բակի կատուներին էլ միշտ կերակրում է, այսինքն` շատ կենդանասեր է, տրամաբանություն չկա` ինչու պետք է այդպես վարվեր:

«Հետո այս երեխային, որ տեսնեք ինքն ընդհանրապես շուն գազազացնողի ոչ դեմք, ոչ էլ հոգեբանություն ունի: Շատ լավ ու բարի տղա է: Ուղղակի զարմանում եմ` մարդն ինչքան պարապ պետք է լինի ու բանուգործ չունենա, որ նստի նման գրառումներ անի»,- եզրափակել է Ռուզաննա Կոստանյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին