▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Սադոյանը մոռացե՞լ է իր գործի ու եղբոր բիզնեսի մասին

Asekose.am-ի տեսախցիկը այսօր Մաշտոցի պողոտայում ֆիքսել է  տասնյակ փողոցային թափառող շներ, որոնք ` թեպետ հանգիստ ու ոչ ագրեսիվ, սակայն հիմնավոր գրավել էին մայթն ու իրենց տեր էին զգում:

Սա ցերեկը, երբ անցորդները երբեմն հաճույքով ու հետաքրքրությամբ են հետևում չորքոտանիների երթին ու նույնիսկ կատակում են, թե  շները միտինգ են անում, իսկ գիշերը, նրանք, երբեմն վախ են ստեղծում  անցորդների մոտ ու նաև հարց են առաջացնում, թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը անգործությա՞ն է մատնված, թե մոռացել է, որ իր պատգամավոր եղբորը` Ռուբեն Սադոյանին է  պատկանում «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը, որ շահած մրցույթի համաձայն պարտավոր է պայքարել թափառող շների դեմ: 
Եթե մոռացել է, ապա հուշում եք ու նաև հիշեցնում, որ «Յունիգրաֆ-իքս»-ն իր գործունեությունը պետք է բարեխիղճ իրականացնի նաև թափառող շների նկատմամբ պայքարը քաղաքակիրթ կազմակերպելու առումով, ոչ թե, ինչպես երբեմն ահազանգ է ստացվում` շներին սպանդի ենթարկելով ու աղբանոցը նետելով:
Նշենք, որ պետք է ընդամենը 10-ից 15 հազար դրամ ծախսել մեկ կենդանուն ստերջացնելու վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին