▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարեություն, որ նախազգուշացրել էր Հայոց Ցեղասպանությունը

Crossnews.am-ը գրել է. Դեմոս Շաքարյան անունը հավանաբար շատերին է հայտնի: Հենց նրա ջանքերի շնորհիվ Ամերիկայում հիմնվել է Ամբողջավետարանական գործարարների միջազգային ընկերակցությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացնում է բարեգործական ծրագրեր և նպաստում Տեր Հիսուս Քրիստոսի Բարի լուրի տարածմանը: Դեմոսն անվանակոչվել է իր պապի՝ Դեմոս Շաքարյան ավագի պատվին, ով գաղթել է Հայաստանից՝ հիմք ընդունելով 1855թ-ին ռուս «մարգարե-տղայի»՝ Եֆիմ Գերասիմովիչ Կլուբնիկինի մարգարեությունը: Ավագ Դեմոս Շաքարյանը ծնվել է հայկական Ղարաղալա գյուղում և ողջ կյանքն ապրել շատերի նման՝ իրեն համարելով հավատացյալ մարդ: Բայց նրա կյանքը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ նրանց գյուղ են ժամանել  ռուս հավատացյալներ: Դեմոսն ու իր ողջ ընտանիքն ապաշխարել են՝ մկրտվելով Սուրբ Հոգով: Հենց այդ ժամանակ Ղարաղալա գյուղում մի 50-ամյա հավատացյալ մարդ է ապրել՝ Էֆիմ Գերասիմովիչ Կլուբնիկինը, ով ամբողջ գյուղով ճանաչված է եղել որպես հավատացյալ, ով իր կյանքն անցկացնում էր ծոմերի ու աղոթքների մեջ: Նրան բոլորն անվանել են «մարգարե-տղա», քանի որ բոլորը գիտեին այն պատմությունը, որ 1885 թվականին, երբ այս տղան դեռ 11 տարեկան է եղել, իր յոթօրյա ծոմերից ու աղոթքներից մեկի ժամանակ տեսիլք է ունեցել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին