▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցի «լավ» տղերքի «ռազբորկա»-ի հետքերով

Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ օրեր առաջ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև:  «Չորրորդ Իշխանություն» թերթը գրել էր, որ այս անգամ վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:

Asekose.am-ի  տեղեկություններով ` այս վիճաբանության և ծեծկռտուքի պատճառը 10 տարվա հնություն ունեցող տարաձայնությունն է:

Ըստ ասեկոսեների, այս դեպքի  առնչությամբ,   ոստիկանության հատուկ նշանակության խմբի լայնամաշտաբ գործողությունների շնորհիվ բերման են ենթարկվել Շենգավիթ համայնքի երկու բնակիչներ, սակայն նրանց ոչ թե  տարել են ոստիկանության բաժին, այլ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան,որտեղ  նրանց հետ «առանձնազրույց» է ունեցել Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը, ով Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է:

Այս դեպքի առնչությամբ  Asekose.am-ի թղթակցի  զանգերը ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին անպատասխան մնացին և մենք կփորձենք նրանց պարզաբանումը ներկայացնել երկուշաբթի:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին