▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի կողմից հայոց եռագույնը ծածանելն ու ՀՀ օրհներգը երգելը զայրացրել է թուրքերին

Թուրքական  ASİMDER  կազմակերպությունը, որը գործում է Իգդիր քաղաքում, կոչ է արել թուրքական իշխանություններին քայլեր ձեռնարկել հայ զբոսաշրջիկների գործողությունների դեմ, ովքեր Վանում և Կարսում ՀՀ դրոշ են պարզել և օրհներգը երգել:

Ինչպես տեղեկացնում է «Haber3»-ը, կազմակերպության  նախագահ Գյոքսել Գյուլբեյը բողոքել է, թե ինչու են հայերը դրոշ ծածանել  Կարսի Բերդի մոտակաայքում և Աղթամար կղզում:

«Ո՞վ է հայերին այդքան ազատություն տվել, որ անհոգ զբոսնում են Կարսի և Վանի փողոցներում: Տեղի է ունեցել ամենասարսափելին. Հայկական Սփյուռքի օգնությամբ հայերի ակցիան իրականություն է դարձել Կարսի Բերդի մոտակայքում: Հայերի խումբը եռագույն դրոշ է բարձրացրել և երգել ՀՀ օրհներգը:  Նույնը տեղի է ունեցել Վանում: Պետք է քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ»,-նշել է Գյուլբեյը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին