▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրաբույժները տղայի բերանից 232 ատամ են հանել

Հնդկաստանում Աշիկ Գավային դիմել էր բժիշկների, քանի որ ստորին ծնոտի աջ հատվածն անբնական այտուցվել էր: Հետազոտությունից հետո  պարզվել է, որ նրա մոտ առկա է օդոնտոմա (բարորակ ուռուցք): Սակայն  7 ժամ տևած վիրահատության ընթացքում վիրաբույժներն իրենց համար նոր բացահայտումներ են արել.

«Թվում էր, թե հերթական վիրահատությունն ենք կատարելու, սակայն  երբ բացեցինք ուռուցքը, դրանում հայտնաբերեցինք բազմաթիվ մեծ ու փոքր ատամներ»:

Ուշագրավն այն է, որ վիրաբույժները 17-ամյա տղայի բերանի խոռոչից 232 հատ տարբեր չափերի ատամներ են հեռացրել: Վերջիններիս կարծիքով` իրենք համաշխարհային ռեկորդ են սահմանել, քանի որ մինչ այդ բժշկության ոլորտում ամենաշատը  բերանի խոռոչից հանվել է 37 ատամ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին