▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ հիմա պարում ենք արաբական. հաբիբին Հաղթանակի զբոսայգում

5-6 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ մտա Մոնումենտի այգի, որդուս հետ էի, ասի մի քիչ ման գանք: Շատ սփյուռքահայեր կային՝ ռուսախոս, անգլախոս, արաբախոս և այսպես շարունակ: Ընդհանոր առմամբ լավ էր պահպանվել Հաղթանակի զբոսայգին, բացառությամբ ամեն քայլափոխի ուղեկցող ռաբիզ կամ բլատնոյ երաժշտության առկայության: Ես զարմանում եմ այգու տնօրինություն արդյոք հետաքրքրված չէ այս հարցով, միթե տեղին է սիրահար զույգերի, մանուկների և Հայաստան անցելած հյուրերին ներկայանալ այդ աստիճանի երգ-երաժշտությամբ:

Ամենասարսափելին այն էր, որ երբ 1.5 տարեկան որդուս հետ մտանք Այգու տարածքում գործող մանկական սրճարան և արդեն պատրաստվում էինք նստել, հենց այդ պահին երեխաների հետ պարող աղջիկը բացականչեց հետևյալ արտահայտությունը. «Իսկ հիմա պարում ենք արաբական» և հնչեց հայտնի ՀԱԲԻԲԻ կատարումը: Բանական է, որ չմնացի այնտեղ: Մի խոսքով՝ մենք ներկայանալ չգիտենք և շատ հարցեր կարելի է լուծել առանց փողի:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին