▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանը ինչպե՞ս էր ցանկանում փրկել եղբորորդու եւ իր սեփական դեմքը... galatv.am

galatv.am-ը գրում է, որ Վալերի Օսիպյանի հարեւանուհին՝ Գոհար Կարապետյանը, կայքի  հետ զրույցում նոր հետաքրքիր մանրամասներ է պատմել Օսիպյանի եղբորորդու, պարող երիտասարդի ու միջադեպի մասին:

Խոսքը  հունիսի 2-ին Երեւանի Նուբարաշեն թաղամասում տեղի ունեցած դանակահարության մասին է: Հիշեցնենք՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակում տեղի էր ունեցել դանակահարություն, որի պատճառով 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Դանակահարության մեջ մեղադրվում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Իսկ օրեր առաջ համացանցում հայտնվեց Վ. Օսիպյանի եղբորորդու գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի պարելու տեսանյութը: Հրապարակող լրատվամիջոցները գրեցին, որ այդ տեսանյութը քաղաքացիներից են ստացել, կամ տրամադրել են իրենց աղբյուրները:

Լրագրողի հետ զրույցում Վալերի Օսիպյանի հարեւանուհին՝ Գոհար Կարապետյանը, հայտարարեց, որ տվյալ տեսանյութը նկարահանել է Սեդրակ Օսիպյանը, եւ որ պարող տղան հենց այն երիտասարդն է, ով գործով վկա  է եւ ում առաջարկել են դանակահարությունը վերցնել իր վրա «Օսիպյանի դեմքը փրկելու համար»: Տղան հրաժարվել է վերցնել իր վրա, իսկ Օսիպյանի եղբորորդին տարածել է նրա պարելու տեսանյութը՝ վերջինիս խայտառակելու համար:

Հարեւանուհին պատմեց,  որ Վալերի Օսիպյանի եղբայրը եւ եղբոր կինը Մոսկվայում են ապրում, իսկ Սեդրակը, օգտվելով ծնողների բացակայությունից, հաճախակի նման հավաքույթներ է կազմակերպել: Գոհար Կարապետյանը նշեց, թե մի որոշ ժամանակ Ս. Օսիպյանը եւս ապրել է Մոսկվայում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին