▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրական Դատարանի նախագահը նոր խորհրդական ունի

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ  Գագիկ Հարությունյանի կարգադրությամբ Արամ Վարդևանյանը նշանակվել է՝ ՍԴ Նախագահի խորհրդական: Արամ Վարդևանյանը գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է, Փաստաբանների պալատի անդամ, նախկինում աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես՝ Իրավական վերլուծության վարչության պետ:

Գրեթե 3 տարի աշխատել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Պատիվ ունեմ նշելու, որ այդ տարիների ընթացքում մի շարք համակարգային
խնդիրներ վերհանվել և լուծվել են,  մարդկանց խախտված իրավունքներ
վերականգնվել են, թերի օրենքներ լրամշակվել են իսկ մի քանիսը
հակասահմանադրական են ճանաչվել:
Իմ անձնական որոշումն է եղել ուժերս փորձել այլ ոլորտում, ինձ հետ
տանելով այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:
Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան կարգադրությամբ, ինձ վստահվել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ պատիվ եմ
ունեցել աշխատել, մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝
արդյունավետ աշխատանքի և ինձ ղեկավար պաշտոն վստահելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին մաղթում եմ հայրենանվեր,
արդյունավետ և հաղթանակներով լի աշխատանք:

«Գրեթե 3 տարի աշխատել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

Պատիվ ունեմ նշելու, որ այդ տարիների ընթացքում մի շարք համակարգայինխնդիրներ վերհանվել և լուծվել են,  մարդկանց խախտված իրավունքներվերականգնվել են, թերի օրենքներ լրամշակվել են իսկ մի քանիսըհակասահմանադրական են ճանաչվել:

Իմ անձնական որոշումն է եղել ուժերս փորձել այլ ոլորտում, ինձ հետ  տանելով այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:

Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան կարգադրությամբ, ինձ վստահվել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին մաղթում եմ հայրենանվեր,արդյունավետ և հաղթանակներով լի աշխատանք:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ պատիվ եմունեցել աշխատել, մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝արդյունավետ աշխատանքի և ինձ ղեկավար պաշտոն վստահելու համար»,-գրել է Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին