▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ հնդկացիները շփվում են քաղաքակրթության ու մարդկանց հետ

 

Մի խումբ հնդկացիներ, որոնք նախկինում երբեք կապ չեն ունեցել քաղաքակրթության ներկայացուցիչների հետ, դուրս են եկել մեկուսացումից և շփվել են արտաքին աշխարհի մարդկանց հետ, հայտնում է РИА Новости-ն։ 
Շփումը կայացել է Բրազիլիայի Ակրի նահանգի Էնվիրա գետի ափերին։ Ջունգլիների հյուրերին դիմավորել է նաև մի հնդկացի աշանինկներ ցեղից, ով, սակայն, վաղուց է ծանոթ քաղաքակրթության հետ։ Նա իր հետ բերել է երկու կապ բանան, որոնք հանձնել է հնդկացիներին։ Վերջիններս ընդունել են նվերը, թեև իրենց զգույշ են պահել։ 
Գիտնականները կարծում են, որ ջունգլիներից դուրս եկած հնդկացիները պատկանում են պանոանյան լեզվախմբին։ Ամենայն հավանականությամբ, հնդկացիները ստիպված են եղել հատել Պերուի և Բրազիլիայի սահմանը՝ անօրինական անտառահատումների և թմրավաճառների խմբերի պատճառով։ 
Բրազիլական Ամազոնիայի շրջանները ապաստան են հանդիսանում ամենամեծ թվով ցեղերի համար, որոնք ապրում են քաղաքակրթությունից առանձնացված։ Բրազիլական կողմի հաշվարկներով, նման խմբերը կարող են լինել մոտ 80-ը։

Նախկինում քաղաքակրթության հետ որևէ կապ չունեցած մի խումբ հնդկացիներ դուրս են եկել մեկուսացումից և շփվել են արտաքին աշխարհի մարդկանց հետ, հայտնում է РИА Новости-ն։ 
Շփումը կայացել է Բրազիլիայի Ակրի նահանգի Էնվիրա գետի ափերին։ Ջունգլիների հյուրերին դիմավորել է նաև մի հնդկացի աշանինկներ ցեղից, ով, սակայն, վաղուց է ծանոթ քաղաքակրթության հետ։ Նա իր հետ բերել է երկու կապ բանան, որոնք հանձնել է հնդկացիներին։ Վերջիններս ընդունել են նվերը, թեև իրենց զգույշ են պահել։ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին