▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այժմ յուրաքանչյուր հայի «հայրենանվեր պարտքն» է հոդված գրել Wikipedia-ի համար. BBC

BBC-ն, անդրադառնալով  հայերի ակտիվությանը Wikipedia-ում, գրում է, որ այժմ յուրաքանչյուր հայի «հայրենանվեր պարտքն» է մեկական հոդված գրել  էլեկտրոնային հանրագիտարանի տիրույթի համար:

 

Բրիտանական հեռուստառադիոկորպորացիան` հղում անելով «Արմենիա» հեռուստաընկերությանը, նշում է, որ «Մեկ հայ, մեկ հոդված» ազգային արշավի նպատակն է էլեկտրոնային հանրագիտարանի տիրույթում բարելավել ինչպես հոդվածների քանակը, այնպես էլ որակը:

«Քանակի առումով` այժմ 125.000 հոդված,  հայերն առաջ են անցել հարևաններից: Վրացիները Wikipedia-ում ունեն մոտ 84.000, իսկ ադրբեջանցիները՝ 102.000 էջ: Գործին լծված է ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև մոտ 8 միլիոն կազմող հայկական սփյուռքը: Հոդվածների առումով ակտիվություն են ցուցաբերում ոչ միայն մասնագետները, այլև հայտնի դերասաններ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ»,-գրում է BBC-ն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին