▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորապսակները գտել են համատեղ լուսանկար, որն արվել է իրենց ծանոթությունից տարիներ առաջ

Բրիտանացի նորապսակները գտել են համատեղ լուսանկար, որն արվել է իրենց ծանոթությունից տարիներ առաջ: Լուսանկարում պատկերված է 6-ամյա Նիք Ուիլերը` լողափին հանգստանալիս:

Հետևի պլանին կարելի է տեսնել այլ հանգստացողների, այդ թվում՝ Ուիլերին այդ ժամանակ բոլորովին անծանոթ աղջկա, ով ներկայումս իր  կինն է՝ Էյմի Մեյդենը:

Նորապսակները ամուսնացել են լուսանկարի օրվանից 20 տարի անց: Նրանք միայն վերջերս են Ուիլերի տատիկի և պապիկի տանը պատահաբար հայտնաբերել   իրենց առաջին համատեղ լուսանկարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին