▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

42 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել է «Քնած սպիտակաձյունիկ»-ը

Մայամիում մահացել է 59-ամյա մի կին, ով իր կյանքի մեծ մասը անցկացրել է կոմայի մեջ: Խոսքը գնում է Էդուարդա Օ’Բարայի մասին, ում ԶԼՄ-ները տվել են «Քնած սպիտակաձյունիկ» անունը:
16 տարեկան հասակում Օ’Բարան ընկել է դիաբետիկ կոմայի մեջ, որից հետո նա այլևս դուրս չի եկել կոմայից: Անհավանական է, բայց Էդուարդայի աչքերը 42 տարիների ընթացքում միշտ բաց են եղել՝ չնայած նրան, որ գիտակցություն նա ընդհանրապես չի ունեցել: Նա չի լսել ոչ ոքի, չի տեսել ու երբեք կենդանության նշաններ ցույց չի տվել: Նա կոմայից առաջ մորը ասել է. «Խոսք տուր, որ երբեք չես թողնի ինձ»: Իսկ մայրը ամբողջ կյանքում պահել է իր խոստումը: 35 տարի նա անցկացրել է իր աղջկա կողքին՝ նրա կողքից բացակայելով ընդամենը 90 րոպե, որպեսզի քնի կամ լողանա: 2008 թվականին՝ 80 տարեկան հասակում մահացավ Էդուարդայի մայրը: Մոր մահից հետո աղջկան հոգ էր տանում իր քույրը: Հենց նրա աչքի առաջ էլ մահացավ «Քնած սպիտակաձյունիկը»:

«Էդուարդան ուղղակի փակեց աչքերը ու գնաց մայրիկի մոտ»,- նշում է իր հարցազրույցում Քոլինը՝ Էդուարդայի քույրը: Նրա խոսքերով, Էդուարդան ոչ միայն եղել է լավագույն քույրը, ում մասին կարելի է երազել, այլ նաև շատ բաներ է սովորեցրել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին