▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ պատգամավորի 19-ամյա որդին Lamborghini-ն վարելիս տուգանվել է. shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է, որ երեկ՝ օգոստոսի 17-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի կարգադրությամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 19-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը: Շ. Մանուկյանը, վարելով Lamborghini մակնիշի 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ այն հասցնելով 110 կմ/ժ-ի, ինչի համար էլ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարի կարգադրությամբ նույն գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վիգեն Վարդանյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Շ. Մանուկյանին: Վարորդն ընդունել է, որ գերազանցել է սահմանված արագությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Մանուկյանը հանրությանը հայտնի «Շշի Մելո» մականվամբ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է: Ի դեպ, նրա Lamborghini-ին ուղեկցում էր Mercedes մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենան:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին