▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներելը տեղյակ չէ, որ այսպես կոչված էլիտայի երեխաները բանակ չեն գնում

Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ պատերազմի դեպքում օլիգարխների երեխաներին կտանի սահման կռվելու: Ես իհարկե չեմ ցանկանում կասկածի տակ դնել մեր գեներալի ասածը, բայց տպավորություն է՝ կարծես թե Մանվել Գրիգորյանը կտրվել է իրականությունից, կամ ծանոթ չի ԱԺ-ի, Կառավարության և պետական մնացած օղակներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց որդիների կենսագրություններին, գեներելը տեղյակ չէ, որ այսպես կոչված էլիտայի երեխաները բանակ չեն գնում, օրինակ բանակ չի գնացել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի փոխվարչապետ, պատերազմի մասնակից Արթուր Աղաբեկյանի որդին, բանակ չեն գնացել շատ ու շատ պաշտոնյաների ու փողատերերի երեխաներ, բանակում չեն ծառայել 1972թ-ից հետո ծնված մեր նախարարների, փոխնախարարների, վարչությունների պետերի ու պատգամավորների մեծ մասը: ԱՅՍ ՊԱՀԻՆ դիրքերում ծառայում են «բանվորների-գյուղացիների» տղաները: Հարց է առաջանում, արդյոք մեր սիրելի գեներալը պատերազմի դեպքում կկարողանա՞ հավաքել այդ ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻՆ ու տանել սահման:

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին