▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը դասագրքային հայ օլիգարխի կերպար է

 

Գեներալ Մանվել Գրիգորյանի կարծիքով արտագաղթի մեջ վատ բան չկա, մենք պետք է ուրախանանք արտագաղթից: Զարմանալի չէ գեներալի նման կարծիքը, որը նա հայտնել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Փաստորեն, այս մարդը բարձր կարգի ուտոպիստ է, քանի որ կարծում է` այն մարդիկ, ովքեր արտագաղթում են Հայաստանից ընտանիքներով` զզված երկրում տիրող սոսկալի վիճակից, անարդարության անսահմանափակ դրսևորումներից, իր նման օլիգարխների արարքներից, լավ են անում: Թող գնան, աշխատեն ու փող բերեն Հայաստան, իսկ ով փող է տանում, նրանց կարելի է ուշունց տալ(շնորհակալություն, գեներալ, որ զսպել եք ձեր նյարդերը, և ընթերցողին չեք հրամցրել ուշունցային ձեր բառապաշարը): Բայց ով գնում է, փող է բերում, նրանց պետք է խրախուսել:
Սա դասագրքային հայ օլիգարխի կերպար է. հարստահարել ժողովրդին, ստիպել արտագաղթել, որ այստեղ մնացած իրենց բարեկամներին դրսից փող ուղարկեն իրենց իսկ բանկերի միջոցով, իսկ օլիգարխները կհարստանան այդ տոկոսներից: Այդ փողերը կծախսվեն իրենց բիզնեսներից օգտվելու վրա: Մանվել Գրիգորյանն ավելի լավ կաներ պատասխաներ, թե քանի Էջմիածինցի է արտագաղթել իր սուլթանական հաճույքների պատճառով(ով չգիտի, ասեմ, որ այն փողոցում, որտեղ գեներալի տունն է, արգելված է մուտք գործել):
Հ.Գ. Հայաստանում որևէ տեսակի զարգացում կարող է սկսել, երբ մենք կազատվենք մանվելանման քաղաքական գործիչներից, ովքեր պատերազմին որևէ կերպ մասնակցություն ունենալը դարձրել են դրոշակ:

Գեներալ Մանվել Գրիգորյանի կարծիքով արտագաղթի մեջ վատ բան չկա, մենք պետք է ուրախանանք արտագաղթից: Զարմանալի չէ գեներալի նման կարծիքը, որը նա հայտնել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Փաստորեն, այս մարդը բարձր կարգի ուտոպիստ է, քանի որ կարծում է` այն մարդիկ, ովքեր արտագաղթում են Հայաստանից ընտանիքներով` զզված երկրում տիրող սոսկալի վիճակից, անարդարության անսահմանափակ դրսևորումներից, իր նման օլիգարխների արարքներից, լավ են անում:

Թող գնան, աշխատեն ու փող բերեն Հայաստան, իսկ ով փող է տանում, նրանց կարելի է ուշունց տալ(շնորհակալություն, գեներալ, որ զսպել եք ձեր նյարդերը, և ընթերցողին չեք հրամցրել ուշունցային ձեր բառապաշարը): Բայց ով գնում է, փող է բերում, նրանց պետք է խրախուսել: Սա դասագրքային հայ օլիգարխի կերպար է. հարստահարել ժողովրդին, ստիպել արտագաղթել, որ այստեղ մնացած իրենց բարեկամներին դրսից փող ուղարկեն իրենց իսկ բանկերի միջոցով, իսկ օլիգարխները կհարստանան այդ տոկոսներից:

Այդ փողերը կծախսվեն իրենց բիզնեսներից օգտվելու վրա: Մանվել Գրիգորյանն ավելի լավ կաներ պատասխաներ, թե քանի Էջմիածինցի է արտագաղթել իր սուլթանական հաճույքների պատճառով(ով չգիտի, ասեմ, որ այն փողոցում, որտեղ գեներալի տունն է, արգելված է մուտք գործել):

Հ.Գ. Հայաստանում որևէ տեսակի զարգացում կարող է սկսել, երբ մենք կազատվենք մանվելանման քաղաքական գործիչներից, ովքեր պատերազմին որևէ կերպ մասնակցություն ունենալը դարձրել են դրոշակ:

Գագիկ Սերոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին