▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը…

Մայիսն էս երեք ամիս ա անցել ա, օգոստոսն էլ տասն օրից կանցնի ուր ա Վազաշեն-Պառավաքարի ձեր խոստացած շրջանցիկ ճանապարհը վարչապետ, փոխվարչապետ, կապի և տրանսպորտի նախարար, մյուսներ...թե տաս օր ա չեն կրակում ուրեմն այլևս հաստատվեց խաղաղություն ու էլ ճանապարհ պե՞տք չի:

Միթե 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ ճանապարհը հնարավոր չէր 9 ամսում սարքել, էդ կարգի անկարո՞ղ ենք: 

Հիշեցնեմ, որ 2013-ի հոկտեմբերի 22-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող 19-ամյա Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինծառայող վիրավորվել էին: 

Դեպքերից հետո Բերդի տարածաշրջանի բնակիչների պահանջով որոշում կայացվեց կառուցել շրջանցիկ ճանապարհ, որը պետք է շահագործման հանձնվեր մայիսին, այնուհետև հետաձգվեց մինչև օգոստոս, սակայն օգոստոսի 21-ի 9:40-ի դրությամբ ճանապարհը դեռևս էսպիսին է, իսկ աշխատողներ ու մեքենա չնկատեցի...

Հիշեցնեմ նաև, որ այս ճանապարհը մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ամենակարևոր ճանապարհներից մեկն ա...

Գոհար Աբրահամյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին