▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տեղի ունեցավ գարեջրի փառատոնը

Երեկ` օգոստոսի 22-ին,  Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ տեղի է ունեցել Երևանի գարեջրի փառատոնը, որն անց է կացվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագրի շրջանակներում: Փառատոնն ուղեկցվել է Alexandrapol բենդի համերգային ծրագրով, գեղեցիկ պարերով, իսկ ներկա հյուրերին սպասվել է անակնկալներով լի երեկո:  Երեկոյի ընթացքում բացի հյուրասիրությունից կազմակերպվել են  նաև տարբեր մրցույթներ, որոնք կապված են եղել, դե իհարկե, գարեջրի հետ: Մրցույթի մասնակիցները փորձել են միմյանցից ավելի արագ խմել գարեջրերը, փորձել են բոլորից արագ ուտել խեցգետինները, իսկ ոմանք էլ փորձել են հնարավորինս համատեղել սրվակներում առանց փրփուր գարեջուր լցնելը և պինգ-պոնգ խաղալը: Այս ամենի հետ մեկտեղ ողջ երեկոյի ընթացքում տիրել է ուրախ տրամադրություն և հաճելի մթնոլորտ:
Ողջ երեկոն վարել և մարդկանց հետ միասին գարեջուր ու խեցգետին է համտեսել հաղորդավար Արտավազդ Ամիրյանը:

Տեղեկացնենք, որ փառատոնին մասնակցել են Երեւանի գարեջրի, «Գյումրի» եւ «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Բեռլիներ» ընկերությունը, «Յանկի», Riders, Beer Academia փաբերը, ինչպես նաև խեցգետնակերների եւ Գարեջուր սիրողների ֆեդերացիաները, որոնց արտադրանքները ներկայացվել են տարբեր տաղավարներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին