▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խճաքար՝ ջրի փոխարեն. տարբերվող ֆլեշմոբ Գազայում

Պաղեստինցի լրագրողԱյման Ալուլն առաջարկել է ամբողջ ախարհում մեծ տարածում գտած «սառցե դույլ» ֆլեշմոբի իր տարբերակը, որտեղ ջրին փոխարինում է խճաքարը:  

Պաղեստինցի լրագրողը, ով լուսաբանում է Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, ընդունել է այս օրերին համաշխարհային հանրության կողմից  «նետված մարտահրավերը»: Գրում է RT-ն:

Նա համացանցում տեսանյութ է տեղադրել՝ կոչ անելով մասնակցել նոր՝   Rubble Bucket Challenge ֆլեշմոբին:

Նա նշել է, որ տևական ժամանակ է այս շրջանում խմելու ջրի խնդիրը բավական լուրջ է, և ցավոք նույնիսկ մեծ ցանկության դեպքում ակցիայի մասնակիցները չէին կարող միանալ «սառցե դույլ» ֆլեշմոբին: Մյուս կողմից՝  ռմբակոծությունից հետո Գազայում խճաքար գտնելը մեծ ջանքեր չի պահանջում:

Գազայում ֆլեշմոբը մեծ տարածում է գտել: Արդեն մասնակցել է տեղացիների շրջանում ճանաչում վայելող հումորիս Մուհամմեդ Դերվազան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին