▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ…

…Օհ ՜ , ինչ հայրենասեր աղջիկ է … Գիտեք ՞ ես Հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս եմ պաշտում …ու որևէ մեկն առ այսօր չասաց, օհ,  ինչ մայրասեր աղջիկ է … հայ տղան, տարիքը գալիս է, գնում է բանակ ու դա բնական է: Այսօր սահմանին կանգնած է հենց այդ տղան:  Փառք ու պատիվ այդ տղերքի ծնողներին։ Խաղաղությունը թանկ է, թանկարժեք է, դժվար է ու պարտադիր քրիստոնյայի համար:։ ՈՒ հայ տղերքն են պահում այդ խաղաղությունը իրենց արիության ու կյանքի գնով:  ՈՒ այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում, թե ինչ հայրենասեր են:  Երկրի սահմանները պահելը, Հայրենիքը պաշտելը, Մորը սիրելու նման օրինաչափություն է:  Փառք ու պատիվ, անփորձանք ծառայություն ու խաղաղ գիշեր սահմանում: Տղերք Ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ։

Շուշան Պետրոսյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին