▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր ոստիկանությունը սկավառակներ առգրավում. մեկնաբանում է «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը

Օրեր առաջ տեղեկություն  էր տարածվել այն մասին, որ Մալաթիայի տոնավաճառում CD և DVD սկավառակների մանրածախ վաճառքով զբաղվող քաղաքացիներից մեկի՝   Աշոտ Մաթևոսյանի կրպակում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել և մեծ քանակությամբ  կեղծված սկավառակներ առգրավել:

CD-ների և DVD-ների վաճառքով  զբաղվող «Ադամս» ՍՊԸ-ն հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն առ այն,  որ մանրածախ վաճառք իրականացնող կրպակատերերը զբաղվում են իրենց սկավառակների ապօրինի վաճառքով:  Ոստիկանությունը հայտնաբերել է կեղծված սկավառակները և դրանք առգրավել:

Միջադեպի մանրամասները պարզելու համար  ASEKOSE.am-ի թղթակցիը մեկնաբանություն է խնդրել «Ադամս» ՍՊԸ-ի տնօրեն Արշավիր Առաքելյանից:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Ադամս» ՍՊԸ-ն այս տարի պայմանագիր է կնքել «Կարեն ստուդիո» ՍՊԸ-ի հետ հայկական արտադրության CD և DVD սկավառակների վաճառք իրականացնելու մասին:

 «Տարվա սկզբին կրպակատերերին, խանութներին զգուշացրել էինք, հատուկ նամակ-ծանուցագրեր էինք ուղարկել, որտեղ նշված էր, թե որ օրինակներն են մեզ պատկանում հեղինակային և հարակից բացառիկ և ոչ բացառիկ իրավունքով:  Այսինքն՝ նախապես զգուշացրել էինք, որ բոլորը ծանոթանան և այն արտադրանքը, որ մեզ է պատկանում, մեզնից գնեն, ոչ թե կեղծվածը: Զգուշացնելուց հետո բավական ժամանակ անցավ, բայց որևէ փոփոխություն չնկատեցինք: Ուստի դիմել ենք օրինապահ մարմիններին»:

Մեր զրուցակիցը նշեց, որ համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացվել են իրավապահ մարմիններին: Քրեական գործեր են հարուցվել: Ոստիկանության կողմից խուզարկության արդյունքում տարբեր վաճառակետերից բազմաթիվ ոչ օրինական արտադրանք է հայտնաբերվել և առգրավվել:

«Դրոշմապիտակն առկա է, բայց դրանք օրինական չեն, այլ կերպ ասած՝  «պիրատ» են:  Ինչ-որ մեկը վերարտադրում է էժան տարբերակով ու վաճառում: Սկավառակների մանրածախ վաճառողները  թեև հերքում են, բայց գիտեն, որ սկավառակները կեղծված են:  Բայց քանի որ դրոշմապիտակ կա, գնում են, որ վաճառեն»,- նշեց «Ադամս» ՍՊԸ-ի տօրենը, ապա նշեց, որ  «Կարեն ստուդիոյի» արտադրանքը ստվարաթղթով է ձևավորված,  իսկ առգրավված դիսկերը սովորական տուփերի մեջ են, որոնք ավելի մատչելի են:

 «Կարեն ստուդիոյի» արտադրանքի արժեքը  1000 դրամ է, իսկ կեղծված տարբերակներինը  տատանվում է  700-1000 դրամի սահմաններում:

«Խոսում են, թե իբր մենք անօրինական ենք գործում, մինչդեռ մեր գործողությունները օրենքի սահմաններում են: Ես կռահում եմ՝ ով է այս ամենի հետևում կանգնած, սակայն հետաքննությունը կպարզի: Ի դեպ՝ այս ամենը մեկ մարդու գործ է, ում հետաքննությունը հեշտությամբ կբացահայտի: Կարող են ասել, թե իբր  ես «կրիշ» ունեմ,  հարկայինում, վեցերորդ բաժանմունքում, մեջքիս կանգնած են, սակայն ցանկացած ինձ ճանաչող մարդ գիտի, որ ես միջին խավի հասարակ քաղաքացի եմ և պաշտոնյա բարեկամներ չունեմ: Այստեղ պաշտոնյաններին նշում են զուտ նրա համար, որ մենք խուսափենք այդ պաշտոնյանների հետ ինչ-որ կոնֆլիկտից, քանի որ վերջիններս տարածում են, որ մենք են հայտնել, որ մեր «կրիշը» պաշտոնյաներ են»,-նշեց Արշավիր Առաքելյանը:

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ  «Ադամս» ՍՊԸ-ն անզիջում պայքար է ծավալելու իր հեղինակային և հարակից իրավունքները խախտողների դեմ: Նրա խոսքով՝ իրականում բոլոր անձանց մոտ չէ որ ոստիկանությունը և քննչական մարմինները այցելելություններ են կատարել այլ շատ քչերի. ի դեպ,  բավական երկար պայքարից հետո, քանի որ այս խախտումների «Ադամս» ՍՊԸ-ն դեռ այս տարվա գարնանն է հայտնել ոստիկանությանը:

«Իսկ այն անձինք, որոնց մոտ դեռ այցելություններ չեն կատարվել և վերջիններս ելույթներ են ունենում տարբեր վայրերում, դա կատարվում է զուտ այն պատճառով, որ նրանք էլ են իրացնում անօրինական ճանապարհով պատրաստված ապրանքներ: Օրինական ճանապարհով պատրաստված ապրանքներից իրենց եկամուտը քիչ է լինելու, քանի որ, բնականաբար, ավելի բարձր գնով են ձեռք բերելու: Վերջիններս չեն վճարելու երգչին կամ իր գործակալին, շապիկը պատրաստողին, այլ ընդհամենը ձեռք են բերում անօրինական արտադրողից, ով էլ ընդամենը պատճենահանելու ու իրացնի»,-եզրափակեց  «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին