▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միացեք մեզ`մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին.«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին ընդառաջ

«Օրրան»-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը հրավիրում է մասնակցելու «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 9-րդ Ամենամյա Բարեգործական Ընթրիքին, որը տեղի կունենա ս.թ. Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: 

Միջոցառման նպատակն է նոր դրամական միջոցներ հայթայթել սոցիալապես անապահով, ծայրահեղ կարիքավոր ընտանիքների երեխաներին և միայնակ ու անօգնական տարեցներին օգնության ձեռք մեկնելու համար:

Բարեգործական ընթրիքի տոմսի արժեքը մեկ անձի համար կազմում է 25.000 դրամ: Ցանկության դեպքում մասակիցները կարող են գնել  8-ից 10 հոգու համար նախատեսված սեղան` գործընկերների, աշխատակիցների համար և միասին վայելել տոնական երեկոն:

Երեկոյին ներկա կգտնվեն ՀՀ-ում հավատարմագրվածդեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, անվանի արվեստագետներ, պատվավոր հյուրեր, լրատվամիջոցներ: Հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած երեկոյի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն վայելելու տարբեր ազգերի խոհանոցների համադամ խորտիկներ, այլև մասնակցելու եզակի գործերի կենդանի աճուրդին, թանկարժեք նվերներով վիճակախաղին, ինչպես նաև «Օրրանի» սաների գեղեցիկ աշխատանքների ցուցահանդես-վաճառքին:

«Եթե չեք կարող մասնակցել ընթրիքին, սակայն ցանկանում եք հանգանակել ողջ տարվա ընթացքում մեկ կամ մի քանի երեխաների սննդի համար, ապա մենք ուրախությամբ կհայտարարենք Ձեր նվիրատվության մասին ընթրիքի ընթացքում: Մեկ երեխային ողջ տարվա համար անհրաժեշտ սննդի արժեքը կազմում է 500 ԱՄՆդոլար»,-նշված է  «Օրրան»-ի բարեգործական ընթրիքի ծանուցագրում:

«Օրրան» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին` երեխաների և ծերերի շրջանում աղքատության և մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրանի» երևանյան և վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխաներ և 60 տարեցներ օգտվում են ամենօրյա սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:

Հավելյալ տեղեկությունների համար կազմակերպիչները խնդրում են դիմել «Օրրան»` Սուսաննա Մանուկյանին,  Հեռ.`(+374 10) 53 51 67, Բջջ.`(+094 430869, manukyan.susanna@yahoo.com):

«Միացեք մեզ մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին»,-նշված է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 9-րդ Ամենամյա Բարեգործական Ընթրիքի ծանուցագրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին