▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջին վիճակագրական խոպանչի հայի ողջ թշվառությունը Թումանյանի բանաստեղծության մեջ

Թերևս Մեր ամենամեծ դժբախտություններից մեկն անսահման հարմարվողականությունն է: Մենք հարմարվում ենք անարդարության,ցինիզմի,կոռուպցիայի ցանկաած դրսևորումներին,միշտ աշխատում ենք խուսափել,խուսանավել,բայց ոչ երբեք պայքարել:ՙՙ էս երկիրը երգիիր չի,ըստեղ ապրելու տեղ չի ,գնամ դսերը՝ կյանքը ընդեղ ա,որ հասա լավ եղավ սաղիդ կկանչեմ՚՚ արտահայտությունները դարձել են մեր ամենօրյա լսելի սովորական լոզունգներ: Մի քանի դար կրկնելով այս արտահայտությունը՝ չենք փորձում որևէ կերպ վերափոխել ինչ-որ բան:Ստորև ներկայացնում եմ 1908 թվականին գրված Թումանյանի հայտնի բանաստեղծությունը: Տեսեք բանաստեղծության հերոս անհանգիստ տղան նույն հայ խոպանչու հոգեբանությամբ սկզբում զզվում է իրենց հին խրճիթից,ամաչում դրա համար,մորն ասում է իր ուրիշ տեղ գնալու մտադրության մասին,ու մի վայկյան անգամ չի մտածում՝ եթե հին է մեր խրճիթը ,ես վերանորոգեմ վերափոխեմ դարձնեմ հարմար տուն:Չէ ... նա պիտի գնա այլ երկրներ՝մորն էլ խոստանալով, որ լավ տուն ճարեց կգա կտանի:Ինչպես խոպանչիների գերակշռող մասի դեպքում,սա էլ ՝ հաջողություններ չունենալով,սուս ու փուս գալիս է տուն՝ համարելով, որ աշխարհի ամենալավ տունը իրենց հին խրճիթն է,գետի եզերքին ծառերի տակին: ԵՎ այսպես էլ ապրում ենք դարերով հրաշք գետի եզերքին, ծառերի տակին և մեր խարխուլ ու քանդվող խրճիթներում:

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ,
«Մայրիկ, էստեղից պիտի հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
Թող գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»:
Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ ամեն տեղ պակաս էր մի բան...
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
«Գտա՞ր, զավակս, - հարցրեց մայրը,
Ուրախ նայելով տղայի վրա:
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:»

 

Հարություն Մնացականյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին