▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հաջողացրեց միայն իրեն հայտնի ինչ-որ ձևով ժամասլաքներն այնպես տեղաշարժել, որ 16.00-ին արդեն մութ էր

2013 թվականից ի վեր Հայաստանում վերացվել է ամառային և ձմեռային ժամանակների կիրառումը: Այլևս չկա տարին երկու անգամ ժամասլաքները տեղափոխելու կարիք, սակայն այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք, մեղմ ասած, բավականին տարօրինակ վիճակում:
Օգոստոսյան վերջին օրերին, որոնք բավականին երկար են, լույսը բացվում է առավոտյան ժամը 4.30-5.00-ին, իսկ երեկոյան ժամը 19.30-ին արդեն մութ է: Իհարկե, ոմանք կարող են ասել, որ սա էլ է փառք՝ շուրջ 20 տարի առաջ Կառավարությունը հաջողացրեց միայն իրեն հայտնի ինչ-որ ձևով ժամասլաքներն այնպես տեղաշարժել, որ 16.00-ին արդեն մութ էր, սակայն առկա վիճակն էլ է կրում աննորմալ բնույթ:
Իր ողջ պատմության ընթացքում մարդկությունը փորձել է առավելագույնս արդյունավետ օգտագործել բնական լույսը: Մինչդեռ հիմա առնվազն 2 ժամվա բնական լույս չի օգտագործվում, փոխարենը երեկոյան 2 ժամ ավելի էլեկտրաէներգիա է օգտագործվում (որը, հիշեցնեմ, այլևս թանկացել է): Չգիտեմ, թե արդյոք դրա մեջ առկա է բնակչությանը ավելի շատ էլեկտրաէներգիա սպառելուն մղելու և այդպիսով ԱԱՀ-ի հաշվին բյուջեն լրացուցիչ համալրելու միտում, սակայն այն, որ մեղմ ասած, չհիմնավորված քայլի ենք գնացել՝ ակնհայտ է:
Ձմեռային ամիսներին մութ էր արդեն 17.30-ին, իսկ լույսը բացվում էր առավոտյան 5-5.30-ին, ինչը նույնպես ոչ մեկին պետք չէ: Պարզ է, որ այն է ձմռան ցրտին որևէ մեկը ժամը 5-ին չի արթնանալու և կենցաղային հարցերով չի զբաղվելու:
Ժամանակի հաշվարկման օրենսդրությունը պետք է վերանայել: Ու որքան վաղ՝ այնքան լավ, քանզի ձմեռը սարերի հետևում չէ:

Գոռ Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին