▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարեության կրկնությո՞ւն

 

Ուկրաինայում (կամ գուցե արդեն Նովոռոսիայում) տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են կալեյդոսկոպիկ արագությամբ: Այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամավորականները նորանոր ռազմական հաջողություններ են արձանագրում և արդեն իսկ հասել են Ազովի ծովի ափ, ավելին՝ նպատակ ունեն գրավելու նաև Մարիուպոլ քաղաքը և վերահսկողություն հաստատելու ողջ ծովափով մեկ, ինչի արդյունքում կարող է ցամաքային կապ ստեղծվել արդեն իսկ Ռուսաստանի մաս կազմող Ղրիմի հետ:
Սակայն վերջին երկու օրերին արդեն բացեիբաց խոսվում է ռազմական գործողություններին ռուսական զորքերի բացահայտ մասնակցության մասին: Ըստ ԴԺՀ-ի ղեկավարների՝ իրենց զորքերի կազմում կան նաև ռուսաստանցիներ, բայց նրանք կադրային գործող զինվորականներ չեն: 
Անկախ նրանից, թե ովքեր են ռուսական կողմից մասնակցում գործընթացին, պարզ է, որ կամա թե ակամա, բայց Ռուսաստանն արդեն իսկ ուղղակիորեն մասնակցում է գործընթացին: Լավ է դա թե վատ, սակայն Ուկրաինայի իշխանություններին դա բավարարել բոլոր դեպքերում չի կարող: Իսկ մինչ այդ երկընտրանքի առաջ կանգնած Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը սրանով ցույց տվեց մեկ բան՝ որ չի զիջել և չի զիջելու, նաև չի լքելու իր դաշնակիցներին, ինչպես դա կիրառելի էր նախկինում: Նա գնալու է մինչև վերջ:
Թե որն է այդ վերջը՝ ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, սակայն, որ այդ «վերջը» գոնե առնվազն Ղրիմի հետ ցամաքային կապ հաստատելն է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ դա լինելու բան չէ: Սակայն չի երևում այն ուժը, որը ի վիճակի կլինի զսպել ռուսական արշավանքը: Այդ գործի համար պիտանի չեն ո´չ Եվրամիությունը, ո´չ եվրոպական որևէ երկիր, ո´չ էլ ԱՄՆ-ն: Իսկ Ուկրաինայի իշխանությունների դժբախտությունն այն է, որ իրենց ընտրած դաշնակիցների վրա հույս դնել չի լինում:
76 տարի առաջ, ավստրիական արշավանքը սկսելուց առաջ, Ադոլֆ Հիտլերն ասում էր. «Եվրոպական երկրների արձագանքից վախենալու կարիք չկա: Նրանք կխոսեն, կդժգոհեն, ճառեր կասեն, դեսպաններ հետ կկանչեն, սանկցիաներ կկիրառեն, բայց նրանց մոտ զինվորական քայլերգեր չեն հնչելու: Եվ հենց դա է, որ ազատում է մեր ձեռքերը»:
Ու շատ հավանական է, որ ֆյուրերի մարգարեությունը այսօր էլ է արդիական:

Ուկրաինայում (կամ գուցե արդեն Նովոռոսիայում) տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են կալեյդոսկոպիկ արագությամբ: Այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամավորականները նորանոր ռազմական հաջողություններ են արձանագրում և արդեն իսկ հասել են Ազովի ծովի ափ, ավելին՝ նպատակ ունեն գրավելու նաև Մարիուպոլ քաղաքը և վերահսկողություն հաստատելու ողջ ծովափով մեկ, ինչի արդյունքում կարող է ցամաքային կապ ստեղծվել արդեն իսկ Ռուսաստանի մաս կազմող Ղրիմի հետ: Սակայն վերջին երկու օրերին արդեն բացեիբաց խոսվում է ռազմական գործողություններին ռուսական զորքերի բացահայտ մասնակցության մասին: Ըստ ԴԺՀ-ի ղեկավարների՝ իրենց զորքերի կազմում կան նաև ռուսաստանցիներ, բայց նրանք կադրային գործող զինվորականներ չեն: Անկախ նրանից, թե ովքեր են ռուսական կողմից մասնակցում գործընթացին, պարզ է, որ կամա թե ակամա, բայց Ռուսաստանն արդեն իսկ ուղղակիորեն մասնակցում է գործընթացին: Լավ է դա թե վատ, սակայն Ուկրաինայի իշխանություններին դա բավարարել բոլոր դեպքերում չի կարող: Իսկ մինչ այդ երկընտրանքի առաջ կանգնած Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը սրանով ցույց տվեց մեկ բան՝ որ չի զիջել և չի զիջելու, նաև չի լքելու իր դաշնակիցներին, ինչպես դա կիրառելի էր նախկինում: Նա գնալու է մինչև վերջ:Թե որն է այդ վերջը՝ ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, սակայն, որ այդ «վերջը» գոնե առնվազն Ղրիմի հետ ցամաքային կապ հաստատելն է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ դա լինելու բան չէ: Սակայն չի երևում այն ուժը, որը ի վիճակի կլինի զսպել ռուսական արշավանքը: Այդ գործի համար պիտանի չեն ո´չ Եվրամիությունը, ո´չ եվրոպական որևէ երկիր, ո´չ էլ ԱՄՆ-ն: Իսկ Ուկրաինայի իշխանությունների դժբախտությունն այն է, որ իրենց ընտրած դաշնակիցների վրա հույս դնել չի լինում:76 տարի առաջ, ավստրիական արշավանքը սկսելուց առաջ, Ադոլֆ Հիտլերն ասում էր. «Եվրոպական երկրների արձագանքից վախենալու կարիք չկա: Նրանք կխոսեն, կդժգոհեն, ճառեր կասեն, դեսպաններ հետ կկանչեն, սանկցիաներ կկիրառեն, բայց նրանց մոտ զինվորական քայլերգեր չեն հնչելու: Եվ հենց դա է, որ ազատում է մեր ձեռքերը»:Ու շատ հավանական է, որ ֆյուրերի մարգարեությունը այսօր էլ է արդիական:

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին