▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ազգովի նորից հավատանք, ապա մի օր նաև Մեծ Հայաստանը կտեսնենք

Մարդիկ կան, որ լսում են Միացյալ Մեծ Հայաստանի վերածնվելու մասին համարում են դա հեքիաթ, կամ վառ երևակայության արդյունք: Եթե 30 տարի առաջ մեկը բարձրաձայն ասեր, որ մի օր Արցախը անկախ պետություն կդառնա, նրան նույնպես ֆանտազիոռի տեղ կդնեին և գուցե ծաղրեին,բայց հետագան ցույց տվեց,որ ազգովի դրան հավատացինք, եղանք միասնական և իրականությունը առկա է. Գորիսից այն կողմ անցնելիս տեսնում են Ազատ Արցախը ողջունում է Ձեզ ցուցանակը: Մի օր էլ այնպես կանենք,որ այնտեղ ի տես աշխարհի գրված լինի.Ազատ Արցախի մարզը ողջունում է Ձեզ: Եթե ազգովի նորից հավատանք ,ապա մի օր նաև Մեծ Հայաստանը կտեսնենք.միանգամից չէ,քիչ -քիչ,քայլ առ քայլ կհասնենք դրան,միայն հավատալ է պետք.ունենք կայացած և բարեփոխված ՊՆ, ունենք մարտունակ և ուժեղ ոգով,փորձառու Ազգային Բանակ: Մնում է լինենք միասնական և մեր ողջ ռեսուրսները հավաքենք,ի մի բերենք և լծվենք այդ գործին:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին