▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Hermès-ի բացառիկ արտադրանքը՝ հայերեն տառերով

Hermès-ի գեղարվեստական ղեկավար Պիեռ -Ալեքսիս Դյուման, սեպտեմբերի 1-ին, ներկայացրել է Hermès-ի  բացառիկ ՝ հայկական այբուբենի թեմայով մետաքսե շալը:

«Երևանի տառերը» անվանումը կրող շալը Hermès-ը նվիրել է  Ֆրանս-հայկական բողոքական բարեգործական ընկերակցությանը  (association Protestant-France-Armenia Solidarity (SFPA))՝  25-ամյակի առիթով:  

Սահմանափակ խմբաքանակով բացառիկ այս արտադրանքի վաճառքից  գոյացած ողջ հասույթը նպատակաուղղված է լինելու SFPA-ի մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմանը:

Ինչպես Փարիզից ASEKOSE.am-ին հաղորդում է անկախ թղթակից Ժան Էքյանը,  SFPA-ի նախագահ Յանիկ Մանիսյանը շնորհակալություն է հայտնել Hermès-ին և  դիզայներ Կարեն Պետրոսյանին՝ այս յուրահատուկ նվերի համար, որն օգնելու է  իրենց հրատապ հումանիտար ծրագրերի իրականացմանը:

Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը,  Եպիսկոպոս Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը,  «Elle»  ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը և այլք:

SFPA-ն հիմնադրվել է 1990 թվականին` 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին