▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջընթաց արձանագրվում է ստեղծագործ մարդկանց մոտ, ովքեր ունեն նոր միտք և այն իրագործելու խիզախություն

Հայաստանում մարքեթինգի և PR ոլորտի առանձնահատկությունների և կիրառվող ժամանակակից մեթոդների մասին զրույց  ԱՎԱՆՏԱ ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների մարքեթինքի և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ, Bio Ռիթմ հեռուստահաղորդման հաղորդավար`  Արման Խարազյանի հետ:   

Ինչպիսի՞ն է այսօր ժամանակակից սպառողը:

Ժամանակակից սպառողն այսօր մի փոքր քմահաճ է, ինչին նպաստում է շուկայում առաջարկվող ծառայությունների ու ապրանքների հսկա տեսականին, և իհարկե կան սպառողներ, որոնք դժվարությամբ են կողմնորոշվում: Սակայն այսօր կարդալ մարդու մտքերն ու գուշակել նրա ցանկությունները երբեմն հնարավոր է շնորհիվ նեյրոմարքեթինգի գիտելիքների, որի հիմնական նպատակն է երջանկացնել սպառողին: Կան բազմաթիվ եղանակներ, որոնք կարող են ազդել սպառողի էմոցիոնալ դաշտի վրա,  սակայն շատ կարևոր է այստեղ չշփոթել սպառողին գոհացնելու ցանկությունը նրա մտքի շահարկության հետ, քանի որ, երբ սպառողը գիտակցում է շահարկության գործոնը նա երբեք չի վերադառնում: Մեր օրերում առաջարկվող ապրանքներն ու ծառայություններն ավելի շատ են քան սպառողները: Մարդիկ առավել հաճախ փնտրում են հստակ ինչ-որ բան, սակայն ցանկանում են որպեսզի նրանց առաջարկվի այնպիսի մի բան, որը նրանք կցանկանան գնել: Շատ կարևոր է, որպեսզի սպառողը նկատի տվյալ արտադրանքը կամ ծառայությունը և ստանա դրական էմոցիաներ այն ձեռք բերելու համար: Դրա համար անհրաժեշտ է լավ ճանաչել սպառողի էմոցիոնալ դաշտն ու նրա ընկալման գործընթացը, որպեսզի այն կիրառել բիզնեսում: Ցանկացած մարդ անկախ ազգային պատկանելիությունից հավասարապես է արձագանքում հիմնական էմոցիոնալ խթաններին: Դա կախված չէ մեր ցանկություններից, այն նյարդային համակարգի ակտիվ արձագանք է, որը կատարվում է ինքնաբերաբար: Չնայած երկրի մշակույթը, ավանդույթները կարող են որոշ փոփոխություններ ստեղծել, բայց կենսաբանական տեսանկյունից բոլոր մարդիկ ունեն նույն կառուցվածքը:

Կիրառու՞մ եք արդյոք մարքեթինգային սխեմաներ Ձեր աշխատանքում:

Այսօր գործնականում հին մարքեթինգային սխեման գրեթե չի աշխատում: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը հիմնականում փոփոխական է, անկայուն, անորոշ, բարդ և ոչ միանշանակ, ինչը ցավոք չի պատրաստվում փոխվել: Կարծում եմ սա շատ հետաքրքիր ժամանակահատված է ստեղծագործ մարդկանց համար, քանի որ աշխատակիցների հին մոդելը այլևս իրենից  ոչ մի գործառույթ չի ներկայացնում: Մենք գտնվում ենք հզոր մտքի և գաղափարի դարաշրջանում: Ինձ թվում է, որ մենք ապրում ենք եռանդուն, լի հույսով և լավատեսությամբ, ազատ և հեղափոխական աշխարհում: Շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ, բայց ես կարծում եմ, որ հեղափոխությունն արդեն կատարված է: Նախկինում, որպեսզի փոխեիր ինչ- որ բան, անհրաժեշտ էր գումար կամ լավ կապեր: Այսօր, դա հեշտությամբ կարող ես անել  համակարգչի` Youtube, Facebook –ի կամ այլ ցանցերի միջոցով: Իհարկե, սա շատ լավ գաղափար է, քանի որ տվյալ գործիքների միջոցով կարելի է փոխել աշխարհը ընդամենը 12 ժամվա ընթացքում:

Ի՞նչն է ապահովում մարքեթինգային գործի առաջընթացը:

Առաջընթաց այսօր արձանագրվում է ստեղծագործ մարդկանց մոտ, քանի որ հենց նրանք ունեն նոր միտք և խիզախություն այն իրագործելու համար: Կարծում եմ պետք չէ մշտապես կենտրոնանալ ամեն նորի վրա, քանի որ ցանկացած նոր դա հնի արտացոլումն է: Այսօր կարևոր և ակտուալ է ոչ թե նորը, այլ ներկան, չէ որ մենք ցանկանում ենք ապրել ակտուալ դարաշրջանում: Կարծում եմ ցանկացած ստեղծագործ մարքեթոլոգ գիտի, որ այն ինչ նա անում է առաջին հերթին պետք է մարդկանց հետաքրքրի, գրավի և ներքաշի այդ պահին: Մարքեթինգի և մենեջմենթի հին մոդելն այսօր զիջում է իր դիրքերը, քանի որ այսօր մարդիկ ցանկանում են ներգրավված լինել ցանկացած գործընթացի մեջ և ամիջականություն ցուցաբերել իրենց մասնակցությամբ` կատարել գրառումներ և մեկնաբանություններ, նկարվել, կիսվել իրենց մտքերով ու տպավորություններով: Ուստի մարկետինգը պետք է ոգեշնչի մարդկաց իրենց քայլերում, քանի որ ներկայումս էմոցիաներն  են ղեկավարում մարքեթինգին: Կարծում եմ մարքեթինգը, այսօր բացի գիտությունը նաև արվեստ է` ռացիոնալ մտածելակերպը տանում է դեպի եզրակացություն, իսկ ստեղծագործ միտքը բերում է քայլերի: Տվյալ ժամանակահատվածը համարվում է մտքի և վառ երևակայության դարաշրջան և հաղթում է նա, ով ունի այս երկու կարևորագույն բաղադրիչները: Կարծում եմ, որ պետք է ստեղծել ոչ թե անփոխարինելի մի բան, այլ անկրկնելի, այնպիսին, որին մարդիկ չկարողանան դիմակայել:

Ի՞նչը չեք ընդունում:

Չեմ ընդունում ամիսներով աշխատանքի պլանավորումը, աննպատակ քննարկումները, կարծում եմ դրանց փոխարեն ավելի լավ է  կենտրոնանալ հստակ ուղվածության վրա, այլ ոչ թե կազմել տարեկան պլաններ և չիրագործել դրանք: Ավելի նպատակային եմ համարում իրականացնել կարևորագույն գործառույթներ հստակ ժամանակահատվածի համար, և միշտ պատրաստ լինել հաղթահարել ցանկացած խոչընդոտ, դժվարություն ու անհաջողություն, որպեսզի նրանց արագ հաղթահարել և ուղղել:

 

Հարցազրույցը` Անահիտ Հարությունյանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին