▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը նկարահանվել է ֆիլմում

Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նկարահանվել է «Волшебный гребень» կարճամետրաժ ֆիլմում:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Ֆիլմի հեղինակները և Ռուսաստանի ու Չեչնիայի ճանաչված արտիստներն Դագուն Օմաևը, Զուլայ Բագալովան,  Մովսար Աթաևը ինձ են  վստահել գլխավոր դերը»,-գրել է Կադիրովը:

Կադիրովը նշել է, որ մեծ պատիվ է իր համար լեգենդար մարդկանց հետ միասին գտնվել նույն նկարահանման հրապարակում:

«Ֆիլմը շատ լավ ընդունելության է արժանացել, կան բազմաթիվ դրական արձագանքներ: Շնորհակալ եմ բոլորից», – նշել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին