▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջիկը ենթարկվել է ավազակային հարձակման և նկարահանել միջադեպը

 

Արգենտինայում զբոսաշրջիկ Ալեքս Հենեսին GoPro տեսախցիկով հեծանվային ճանապարհով երթևեկելիս ենթարկվել է ավազակային հարձակման, գրում է Daily Mail-ը:
 
Այդ ամբողջ ընթացքում նրա սաղավարտին ամրացված տեսախցիկը միացված է եղել և նկարահանել ամբողջ միջադեպը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է զբոսաշրջիկն իր համար երթևեկում հեծանվով, սակայն մոտոցիկլով հանցագործը կանգնում է ուղիղ նրա կողքին և հանում ատրճանակը:
 
Տեսանյութում հանցագործն իսպաներենով բղավում է «Պայուսակդ տուր ինձ», իսկ զբոսաշրջիկը սարսափած ասում է, որ չի հասկանում՝ ինչ է ուզում իրենից: Հենեսին իջնում է հեծանվից և փորձում փախուստի դիմել, սակայն իր պայուսակը գողանալ ցանկացող հանցագործը վազում է նրա ետևից:
 
Մի կերպ նրան հաջողվում է փախչել և մոտենալ զբոսաշրջիկների խմբին:
 
Հանցագործը ձերբակալվել է:

Արգենտինայում զբոսաշրջիկ Ալեքս Հենեսին ենթարկվել է ավազակային հարձակման: Ալեքսից պահանջում էին իր պայուսակը: Ուշագրավն այն է, որ նրա սաղավարտին ամրացված տեսախցիկը միացված է եղել և նկարահանել ամբողջ միջադեպը: Ի վերջո, զբոսաշրջիկին հաջողվել է փախչել հանցագործներից, որոնք, բարեբախտաբար, արդեն ձերբակալվել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին