▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ցուլը մրցման ժամանակ հայտնվում լողավազանում

 

Հնդկաստանում մեծ չափերի ցուլը հանրապետական մասշտաբով անցկացվող լողի մրցման ժամանակ ներս է մտել մարզահամալիր և հայտնվել լողավազանում, գրում է Daily Mail-ը:
 
Բուն մրցման սկզբից վայրկյաններ առաջ կենդանին ցատկել է լողավազանը: Մարզիկներն առանց միջադեպին կարևորություն տալու պարզապես լողացել են ցուլի շուրջը:
 
Ցուլը ջրում է գտնվել մոտ մեկ ժամ, որից հետո նրան կարողացել են դուրս բերել և տեղափոխել ապահով տարածք:
 
Հայտնի է, որ ցուլերը սուրբ կենդանիներ են համարվում Հնդկաստանում, և շատ հնդիկներ չեն սիրում միջամտել նրանց ազատ տեղաշարժին, նույնիսկ, եթե նրանք մտնում են շինություններից ներս:
 
Կենդանին ներս է մտել ետնամուտքի բաց դռնից և մեկ ժամ մնացել լողավազանում, մինչ մարդիկ կկարողանային միջոցներ գտնել առանց վնասելու ծանրաքաշ կենդանուն ջրից հանելու համար: 

Հնդկաստանում ցուլը  լողի մրցման ժամանակ ներս է մտել մարզահամալիր և հայտնվել լողավազանում: Սակայն դա ամենևին էլ չի խանգարել մարզիկներին շարունակել մրցումը: Հիշեցնենք, որ ցուլերը սուրբ կենդանիներ են համարվում Հնդկաստանում  և, որպես կանոն, որևէ մեկը չի խանգարում նրանց ազատ տեղաշարժմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին