▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելիի մահից հետո շարունակում է կրել հարսանեկան զգեստը

 

Հարսանիք բլոգը այսօր իր ընթերցողներին պատմելու է իսկապես շատ հուզիչ պատմություն:
Հարսանիքից երկու ամիս առաջ երիտասարդ հարսնացու Ջանինի կյանքը ոտքից գլուխ շուռ եկավ: Նրա ապրեց շատ դժվարին ժամանակներ՝ սգալով անսպասելիորեն կյանքից հեռացած իր փեսացուի՝ Ջոնիի մահը:
Որոշ ժամանակ անց, երբ նրա սրտի սպիները փոքր-ինչ լավացել էին, նրա մոտ մի յուրօրինակ գաղափար առաջացավ: Նա որոշեց ստորջրյա ֆոտոշարք ստեղծել այն զգեստով, որը այդպես էլ հնարավորություն չունեցավ կրելու: Ջանինինը միշտ հավատացել է ջրի կախարդական ուժին, և նա կարծում էր, որ ստորջրյա ֆոտոշարքը թույլ կտա իրեն հանգստացնել սիրելի էակի կորստյան ցավը: 
<Այն բանից հետո, երբ ես լսեցի Ջանինինի պատմությունը, մտածեցի, որ սա հրաշալի հնարավորություն է ստեղծելու հեքիաթային արկածներ առանց այն էլ տառապած աղջկա համար>,-պատմում է ֆոտոշարքի լուսանկարիչը:
<Ես իսկապես զգում էի, որ Ջոնին վերևից ժպտում է ինձ, և ինձ թվում էր, որ սա ինձ հնարավորություն կտա փակել կյանքիս այս էջը, և վերջապես սկսել նորից ապրել: Նրա մահվանից երեք ամիս անց ես ինձ իսկապես երջանիկ էի զգում>,-ասում է Ջանինը:
Դիտեք ֆոտոշարքը, և իսկապես վերջում կհամոզվեք, որ լուսանկարչի և դժբախտ հարսնացուի խենթ գաղափարը իսկապես հաջողվել է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարսանիքից երկու ամիս առաջ Ջանին անունով երիտասարդ աղջկա փեսացուն` Ջոնին, անսպասելիորեն հեռանում է կյանքից: Վերջինիս մահից որոշ ժամանակ աղջիկը ստորջրյա ֆոտոշարք է անցկացնում իր հարսանյաց զգեստով, որը երբեք էլ կրելու հնարավորություն այդպես էլ չէր ունեցել: Ըստ նրա` ստորջրյա ֆոտոշարքը սփոփում է իր ցավը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին