▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

70-ամյա տատիկի երիտասարդական արկածները

 

Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայի 70-ամյա բնակչուհի Սանյա Սագիտովան անցել է աշխարհի գրեթե կեսը՝ Եվրոպա, Մոնղոլիա, Սիրիա, Եգիպտոս, այնուհետ կհաջորդի Հարավային Ամերիկան, գրում է Комсомольская Правда-ն։
 
Անմիջապես թոշակի անցնելու հետո Սագիտովան սկսել է ճանապարհորդել, նրա թոշակը 8.000 ռուբլի է, վերջին տարիներին վաճառող է աշխատել գյուղի խանութում։
 
Տարեց կինն ապրում է Ուֆայի ծայրամասում փոքրիկ մեկսենյականոց բնակարանում։ Միակ հարստությունը տարբեր ճանապարհորդություններից բերված հուշանվերներն են։ Տիկին Սանյան ճանապարհորդում է բացառապես «ավտոստոպով»։
 
Ամենաերկար ճանապարհորդությունը տևել է 2.5 ամիս՝ Վրաստանով Սիրիա, Հորդանան, Եգիպտոս։ Այժմ 70-ամյա տատիկը պատրաստվում է այցելել Հարավային Ամերիկա։ Նույնիսկ հովանավոր է գտել տոմս գնելու համար. մոսկվացի բանկիրներից մեկը խոստացել է վճարել մոտ 50.000 ռուբլի։

Ուֆայի 70-ամյա բնակչուհի Սանյա Սագիտովան թոշակի անցնելուց անմիջապես հետո սկսել է ճանապարհորդել: Տարեց կինը եղել է Եվրոպայում, Սիրիայում, Եգիպտոսում, շուտով պատրաստվում է այցելել նաև Հարավային Ամերիկա: Ընդ որում` այդ այցելության համար նույնիսկ հովանավոր է գտել, ով պատրաստ է հոգալ տոմս գնելու ծախսերը:

Նշենք, որ 70-ամյա տատիկն ապրում է Ուֆայի ծայրամասում գտնվող փոքրիկ մեկսենյականոց բնակարանում, իսկ ճանապարհորդում է  «ավտոստոպով»։  Նախկինում ճանապարհորդ տատիկը գյուղի խանութներից մեկում աշխատել է որպես վաճառող:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին