▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքարկումից հետո թուրքին տրված հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառումով տեղեկացրել է  Լեհաստանի Կիելցե քաղաքում ավարտված  բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարի արդյունքների մասին. Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ:

 

«Այսօր առաջինը ռինգ բարձրացավ Կորյուն Սողոմոնյանը։Հավասար մենամարտում մրցավարների տարաձայնությամբ հաղթանակը շնորհվեց ԱՄՆ ներկայացուցչին՝ Ջեքսոն Մալիկին։Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Կորյունը զորամասից դուրս է եկել մեկ ամիս առաջ ՝նրա ելույթը գնահատում եմ լավ։Երկրորդը ռինգ մտավ Արման Հովհիկյանը,ով հաղթանակ տոնեց տեղացի Կամիլ Գարդզիելիկի նկատմամբ։Երրորդը ռինգ դուրս եկավ Հենրիկ Սարգսյանը,ով անցկացրեց հիանալտ մենամարտ։Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մարզիկին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին թուրքին։Մեր բողոքարկելուց և տեղի ֆեդերացիայի աղմուկ բարձրացնելուց հետո,որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չեն տա,մրցաշարի գլխավոր մրցավարը և մրցաշարի կազմակերպիչը մոտեցան մեր մարզիկին և նրան փոխանցեցին առաջին տեղի մրցանակը և ոսկե մեդալը»,-գրել է Արթուր Գևորգյանը։

 

Լուսանկարում` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին