▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հումորասեր» տաքսիստն ու «խոպանից» վերադարձածի մասին անեկդոտը

- Բարև Ձեզ, Ձեր տոնը շնորհավոր, Դավիթաշեն կտանե՞ք, Արմենիա հեռուստաընկերություն:
- Խի պտի չտանեմ, նստի, ախպերս: Կենտրոն, ուղղությունս Դավիթաշեն:
- ...
- Հը, ախպերս, ասում են` էսօր ախմախության օրն ա՞, հա~հա~հա~...
- Չեմ լսել` ինչ են ասում: Իմ համար ուրիշ ա:
- Տրամադրություն չունես աշքիս, արի անեկդոտ պատմեմ, վերջինը չես լսել հաստատ:
- Էս վերջերս մի 10 հատ լսել եմ, բայց չգիտեմ` որն ա դրանցից վերջինը:
- Մեկը էթում ա Ռուսաստան, հետ ա գալիս, սրա մերը հարցնում ա` գոնե ռուսերեն սովորել ե՞ս, խոսա տենամ: Էսի մորը վախցնում ա, մերը վախենում ա, էսի ասում ա` իսպուգալսյա, սուկա: Հա~հա~հա~...
- ...
-Աշքիս դու էսօր տրամադրություն չունես, ախպերս:
- Ոնց ասեմ, որ սխալ չհասկանաք: Էդ տրամադրությունը մի 10 րոպե առաջ նույնիսկ տոնական էր:

 

Վահագն Թևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին