▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարկանիշային դասակարգումների շարքից. Աշխարհի միլիարդատերերը

Շվեյցարական UBS բանկը և Wealth-X խորհրդատվական կազմակերպությունը հաշվել են աշխարհի միլիարդատերներին: Ըստ վերոնշյալ կառույցների կողմից պատրաստված Billionaire Census խորագիրը կրող հետազոտության՝ աշխարհում կա 2355 միլիարդատեր. 2013-ի համեմատ՝ 2014 թ. նրանց թիվն աճել է 7,1%-ով, իսկ, ընդհանուր առմամբ, նրանց բոլորի ֆինանսական կարողության համամասնությունը կազմում է 7,3 տրիլիոն:

Ընդ որում, ամենաշատ միլիարդատերերն ապրում են Եվրոպայում՝ 775, որին էականորեն զիջում է Հյուսիսային Ամերիկան՝ 609, հաջորդն Ասիան է՝ 560 միլիարդատերով: Իսկ ըստ երկրների՝ առջևում ԱՄՆ-ն է՝ 571 միլիարդատերով, ապա՝ Չինաստանը՝ 190, Մեծ Բրիտանիան՝ 130, Գերմանիան՝ 123, հնգյակը եզրափակում է Ռուսաստանը՝ 114 քաղաքացիներով, ում ֆինանսական կարողությունը հատում է 1 մլրդ դոլարի սահմանը:

Հետազոտության ամենուշագրավ բացահայտումներից մեկն էլ այն է, որ աշխարհի միլիարդատերերի միայն 19%-ն է իր կարողությունը ստացել որպես ժառանգություն, ինչպես նաև այն, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 35%-ը չունի բարձրագույն կրթություն:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին